Քայլի Ջենները ներկայացնում է կոսմետիկայի իր նոր ամառային հավաքածուն, որը կոչվում է «Summer Collection X Kylie Cosmetics»։ Կոսմետիկան վաճառքում կլինի արդեն հուլիսի 13-ից։
20-ամյա գործարար Քայլին կոսմետիկայի գովազդի համար ինքն է նկարահանվել, որը բավական գունեղ ու սեքսուալ է ստացվել։
Քայլին նկարում կրում է վարդագույն փայլող լողազգեստ՝ ցուցադրելով բարեմասնությունները, հենված բանանների վրա։
Քայլին, ով օգոստոսի 10-ին կդառնա 21 տարեկան, Kylie Cosmetics-ի հիմնադիրն է, որը բավական հաջողված բրենդ է դարձել։ Ընկերությունն արդեն գնահատվում է 1մլրդ դոլար։
