Պոռնոդերասանուհուն ձերբակալել են մերկապար ցուցադրելու պահին
ԱշխարհԱմերիկացի պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի շահերը պաշտպանող փաստաբան Մայքլ Ավենատին ասել է, որ Կոլամբուս քաղաքում իր պաշտպանյալին ձերբակալել են։ Վերջինը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ինտիմ կապի մեջ է եղել։ Այս մասին Ավենատին գրել է Twitter-ի իր էջում։
Նրա խոսքով՝ Դենիելսին ձերբակալել են ակումբում մերկապար ցուցադրելու ժամանակ։ Այդ ծրագիրը նա բազմիցս կատարել է։
«Դա նախապատրաստված էր և քաղաքական դրդապատճառներ ունի։ Կատարվածից չենք հուսահատվում։ Մենք կպայքարենք բոլոր կեղծ մեղադրանքների դեմ»,-հայտարարել է Ավենատին։