Զույգը մոռացել էր միացված տեսախցիկների մասին և սեքսով է զբաղվել հենց ռադիոկայանում
ԱմենաընթերցվածԿիևի ռադիոկայանների մեկի ստուդիայում տղամարդն ու կինը սեքսով են զբաղվել՝ աշխատավայրում։ Պրոդյուսեր և լրագրող Սլավա Դեմինը մեկնաբանել է անվտանգության տեսախցիկների գրանցած սկանդալային տեսանյութը։ Այս մասին գրում է Lifestyle-ը։
«Ընկերներ, ինչ վերաբերում է տեսանյութին, որ երեկ հայտնվել էր իմ ժապավենում։ Մենք ներքին հետաքննություն ենք անցկացրել։ Արդեն հայտնի են այդ սիրահար–հերոսները։ Ամեն ինչ շատ պարզ է. ռադիոկայանի աշխատակիցը որոշել է ստուդիայում ժամադրություն կազմակերպել։ Ինչ որ մի «բարի» մարդ տեսախցիկների տեսանյութը հրապարակել է։ Երևի թե նախանձել է այդ հաճելի, բայց ոչ երկարատև հանդիպմանը»,– գրել է լրագրողը։
«Չպատժեք նրան», «Ի՞նչ կա դրա մեջ, աշխատավայրում է, հետո՞ ինչ…», «Երևի բոլորիս հետ էլ նման բան եղել է», «Ի՞նչ երգ էր միացրած այդ պահին», «Կարծում եմ նման փիար քայլի համար տղային պարգևատրել է պետք»,– գրել են օգտատերերը մեկնաբանություններում։