Աղջիկն իր հղիության մասին հայտնելու զվարճալի միջոց է մտածել
ԱշխարհՆյու Մեքսիկոյում (ԱՄՆ) աղջիկը օրիգինալ ձևով է իր սիրելիին հայտնել հղիության մասին։ @bbyleesh6 օգտատիրոջ հրապարակումը Twitter-ում 18 հազար ռեթվիթ է հավաքել սոցցանցերում։
Դատելով թվիթից, հրապարակման հեղինակն աշխատում է պիցերիայում։ Նա պատմել է, որ հաճախորդից պատվեր է ստացել, որը ցանկացել է իր ընկերոջը հայտնել հղիության մասին։ Պատվերի հետ գրություն էր կցված, որտեղ հաճախորդը խնդրում էր պիցայի տուփը ձևավորել կարևոր հաղորդագրության տեքստով։
«Խնդրում եմ, տուփի ներսում ինչ որ մի տեքստ գրեք»,– ցանկացել էր աղջիկը։
Պիցերիայի աշխատակիցները ձևավորել են տուփը ներսի կողմից, գրելով՝ «Իմ փորում թիթեռնիկները վերածվել են երկու փոքրիկ տոտիկների։ Ես հղի եմ»։
Թե ինչպես է արձագանքել տղամարդը, հայտնի չէ։