Նիկի Մինաժի նոր հոլովակը ռեկորդներ է սահմանում․ 5 օրում՝ 16 մլն դիտում
LifeՆիկի Մինաժի և Արիանա Գրանդեի համատեղ երգի տեսահոլովակը հինգ օրում 16 միլիոն դիտում է հավաքել՝ YouTube-ում հրապարակվելուց հետո:
Էպատաժային երգչուհին ներկայացել է ջրահարսի կերպարով:

Հոլովակի սյուժեի համաձայն՝ աղջիկները պարում և լավ ժամանակ են անցկացնում լողափին՝ լողավազանի մոտ:
Իր Twitter-ում Նիկի Մինաժը գրել է, որ շուտով դուրս է գալու տեսահոլովակի այլընտրանքային տարբերակը, քանի որ նկարահանումներին երկու ռեժիսոր է մասնակցել:

«Bed» երգը երգչուհու նոր ալբոմում է ներառվելու, որը լույս է տեսնելու օգոստոսի 10-ին: