Հայերեն

Կարեւոր նորություն ղարաբաղյան կարգավորումում

Տնտեսություն

Հուլիսի 12-ին Արցախի քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն ընդունել է Հայաստանի տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանին, ում հետ կարեւոր նախագիծ է քննարկել: Արցախը Հայաստանին կապող երրորդ միջպետական մայրուղին կարող է դառնալ Կովսական-Միջնավան-Գորիս ճանապարհը, նշվել է հանդիպմանը: Շահրամանյանը բարձր է գնահատել երրորդ ճանապարհի ռազմավարական նշանակությունը, մնում է միայն ասֆալտապատման հարցը: Համաձայնագիր է ստորագրվել, որը թույլ է տալիս հուսալ, որ գործնական քայլերը սպասեցնել չեն տա:

Ներկայում Հայաստանն ու Արցախը կապում են Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ և Սոթք-Քարվաճառ ճանապարհները: Երկու ճանապարհն էլ անցնում են կտրտված տեղանքով եւ այնքան էլ հարմար չեն ճանապարհորդության համար: Երրորդ ճանապարհը Միջնավանով ավելի հարմար ու հարթ է, բայց վատ վիճակում է եւ կապիտալ վերանորոգման կարիք ունի:

Բացի այդ, այս ճանապարհն անցնում է Իրանի սահմանով, եւ ինչպես նշում է նախարարը, կարող է միջպետական մայրուղի դառնալ: Հիմա դժվար է պնդել, որ այդ ճանապարհը միջպետական նպատակներով օգտագործելու պայմանավորվածություն կա Իրանի հետ, բայց ոչինչ չի բացառվում:

Անցած տարի իրանական լրատվամիջոցները հրապարակել էին Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցը, որում նա խոսել է Իրանի ու Արցախի սահմանի բացման նպատակահարմարության մասին: Հիշեցնենք, որ այդ սահմանի երկարությունը 100 կմ է, մինչդեռ Մեղրիում հայ-իրանական հատվածի երկարությունն ընդամենը 40 կմ է:

Վերջերս Հայաստան այցելած Իրանի էներգետիկայի նախարարը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Իրան այցի հրավերը: Վաղուց ժամանակն է հայ-իրանական օրակարգում ներառել Արցախի միջոցով հաղորդակցության հարցը: Դա միայն ճանապարհը չէ, այլ նաեւ էներգետիկան, ջուրը: Իրանն էլեկտրաէներգիայի կարիք ունի, իսկ Արցախը հայտարարում է, որ կարող է էլեկտրաէներգիա արտահանել:

5 տարի առաջ Իրանի ու Արցախի սահմանին սկսվել է Խուդափերինի ՀԷԿ-ի շինարարությունը: Նախագիծը կանգնեցվել է կոնֆլիկտների պատճառով, սակայն որոշ տվյալներով՝ ամբարտակը կառուցված է: Վերջին մի քանի տարիներին Իրանն առնվազն երկու անգամ Ադրբեջանի հետ համաձայնագիր է ստորագրել այդ ՀԷԿ-ի ապագա շահագործման վերաբերյալ: Համաձայնագրերում նշված է, որ շահագործումը հնարավոր է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման» դեպքում:

Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները ներկայում շատ ցածր մակարդակի վրա են: Բաքուն անուղղակի մեղադրում է Իրանին ապակայունացման ու Ադրբեջանում իսլամական կարգեր հաստատելու փորձերի մեջ: Այս պայմաններում Իրանը կարո՞ղ է Արցախի հետ սկսել ՀԷԿ համատեղ շահագործումը եւ բացել հաղորդակցությունները:

 
 
 
 
 
 
Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված