Հայերեն


Պատվազուրկ քաղաքագետին համակարգը վերջնականապես դուրս թքեց

Հասարակություն

Մանե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քաղաքականությունը, այո, ազդում է շատերի վրա, բայց 180 աստիճանով փոխում է միայն անսկզբունքային և հայտնի կենդանու գունափոխության արվեստին տիրապետող անձանց: Երբ Հայաստանում կատարված իշխանափոխությունը մայիսին վերջնականապես ամրագրվեց ԱԺ կողմից նոր Վարչապետի ընտրությամբ, այդ պահից և շատ ավելի վաղ սկսվեց առնետավազքը, ինչը, թերևս, բնորոշ է քաղաքական փոփոխություն ապրող հասարակարգերին. միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր չեն հրաժարվի պղտոր ջրում ձուկ որսալուց: Ամենավտանգավորը նման իրավիճակներում «քաղաքական դիակների» վերադարձն է, քանզի նրանք, կանխազգալով դեպի քաղաքական դահլիճներ տանող նոր ուղիներ, դեմ չեն լինում այնտեղ հայտնվել նույնիսկ կոյուղատար խողովակներով:

Վերոնշյալ բնութագրականի դասական կրողն է հասարակական լայն խավերին անհայտ, սակայն քաղաքական և քաղաքագիտական շրջանակներում վատահամբավ Հմայակ Հովհաննիսյանը: Սույն վայ-քաղաքագետը Հայաստանի քաղաքական դաշտի այն եզակի դեմքերից է, ով անցել է գրեթե բոլոր ճամբարներով: Հմայակը եղել է Կարեն Դեմիրճյանի ճամբարում, Ստեփան Դեմիրճյանի ճամբարում, Արտաշես Գեղամյանի կողքին, Սամվել Բաբայանի կողքին, Հմայակը Սերժ Սարգսյանի կողքին էր փորձում տեղավորվել, հետո Տեր-Պետրոսյանի, իսկ նրա վերջին հանգրվանը Գագիկ Ծառուկյանն էր, ում կուսակցության ցուցակով էլ 2012թ. խորհրդարանական ընտրություններին փորձում էր սպրդել Ազգային ժողով: Հիշեցնեմ ընդամենը, որ սույն լարախաղացը ԱԺ պատգամավոր է եղել 2 անգամ՝ 2 անգամն էլ տարբեր քաղաքական ուժերի ցուցակով:

2012թ.-ին Հովհաննիսյանի հայտարարությունը իր ինքնաբացարկի մասին, թվում էր, նրա «կարապի երգն» էր, պատվազուրկ քաղաքագետին համակարգը վերջնականապես դուրս թքեց: Սակայն ով, եթե ոչ նա, կփորձեր առաջինը օգտվել իրավիճակի փոփոխությունից, և առանց խտրություն դնելու միջոցների մեջ՝ վայրահաչել Ծառուկյանի անձի դեմ՝ հույս ունենալով տեղ զբաղեցնել հիմա էլ արդեն Փաշինյանի թիմում:

Ամենաքստմնելին այս անձի դեպքում այն է, որ բացի քաղաքական ոլորտից, նա Ծառուկյանի դուռն է թակել նաև անձնական-ընտանեկան խնդիրներով, առողջական հարցեր լուծելու համար, և Ծառուկյանի կողմից ստացել է այն օգնությունը, որի համար հենց ինքն է դիմել:

Հմայակ Հովհաննիսյանը այս առումով դառնում է խորհրդանշական կերպար: Նա բնութագրում է Հայաստանի նախկին քաղաքական համակարգի քաղաքական մշակույթը, արժեքները, սկզբունքների թեթևությունը, քաղաքական ամբողջ տրագիկոմեդիան: Որպես անթույլատրելի քաղաքական գործչի դասական օրինակ՝ նա պետք է մնա քաղաքական արխիվում:

Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Ապրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ Համայնքի գոյատևման գլխավոր գրավականը դպրոցն է․ Ցոլակ ԱկոպյանՀասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ Մխիթարյան«ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսըԵրբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ ԾառուկյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան Հայաստանյան արդարադատության իրական դեմքը Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինMPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղությունԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել. Արտակ ԶաքարյանԱյս իշխանությունների բերած «խաղաղության» համար ստիպված ենք լինելու վճարել․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն այս տարի ևս միանալու է CaseKey ուսանողական մրցույթինԱյսօր լրանում է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցըՄի հոգի կա` պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է. Հրայր Կամենդատյան Փաշինյանի մնալու դեպքում ՀՀ-ն օկուպացիայի կենթարկվի առանց պատերազմի Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե ՀովհաննիսյանՖասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է «Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ» «Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ» Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ» Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ» Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ» Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ» Վաղ մեկնարկած ընտրարշավ և ձևավորվող դաշինքներ. քաղաքական դաշտը մտել է ակտիվ փուլ Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները
Ամենադիտված