Հայերեն


Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել Հայաստանի դեմ

Հասարակություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր վճիռ է կայացրել «Վարդանյանն ու Նուշիկյանն ընդդեմ Հայաստանի» գործով։ ՄԻԵԴ-ն իր վճռով արձանագրել է արդար դատաքննության իրավունքի խախտումը։ Արդարացի փոխհատուցման հարցի առնչությամբ դատարանը Հայաստանի կառավարությանը և առաջին դիմումատուին ժամանակ է տրամադրել՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում ներկայացնել իրենց գրավոր նկատառումները վնասների չափերի վերաբերյալ և դատարանին հաղորդել, եթե կողմերը որևէ համաձայնության գան։

Հետաքրքրական է, որ իր վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անդրադարձ է կատարել նաև այժմ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արման Մկրտումյանի վարքագծին։ Դատարանն իր վճռում որոշակի մեջբերումներ է կատարել դատավարության ընթացքում վերջինիս խոսքերից։ Վճռում խոսվում է judge M-ի մասին, ով, ըստ փաստաբանների, հենց Արման Մկրտումյանն է։

Դիմումը Մարդու իրավունքների եվոպական դատարանը ստացել է 2007թ. փետրվարի 19-ին՝ Հայաստանի երեք քաղաքացիների կողմից՝ Յուրի Վարդանյան, Շուշանիկ Նունուշյան և Արտաշես Վարդանյան։ ՄԻԵԴ-ում վերջիններիս շահերը ներկայացրել է փաստաբան Վահե Գրիգորյանը, իսկ Հայաստանի կառավարությունը՝ ՀՀ արդեն նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Առաջին դիմումատուն պնդել է, որ առանց հիմքերի զրկվել է իր հողամասից, և դրան հաջորդող գործընթացների ընթացքում զրկված է եղել արդար դատաքննության իրավունքից։ Նա նշել է, որ անօրինականորեն զրկվել է իր բնակարանից։ Դիմումատուները նույն ընտանիքի անդամներ են։ Երկրորդ և երրորդ դիմումատուներն առաջին դիմումատուի կինն ու որդին են։ Նրանք բնակվել են Երևանի Բուզանդի 13 հասցեում գտնվող բնակարանում։

ՄԻԵԴ-ն իր վճռում նշել է, որ 2006թ. ապրիլի 21-ինՎճռաբեկ դատարանը նիստ է անցկացրել կողմերի մասնակցությամբ։ Իմանալով, որ առաջին դիմումատուն մերժել է կառավարության հետ հաշտության համաձայնագրի կնքումը՝ Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Արման Մկրտումյանը (1998-2008 թթ. Արման Մկրտումյանը զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի նախագահի պաշտոնը), ում նախագահությամբ ընթացել է նիստը, ըստ վճռի, նշել է. «Յուրաքանչյուր կողմ պետք է լուծման գա զիջումների միջոցով… Եթե մենք շարունակենք երկարաձգել այս վեճը, մենք կնշենք դրա 100-րդ տարեդարձը… Ասեք, թե որ օրը և որ ժամին է ձեզ հարմար, որպեսզի գաք և ձեր մտքետը ներկայացնեք դատավոր Հ.-ին… բայց փորձեք արդյունավետ քննարկում ունենալ նրա հետ… դուք բավական ժամանակ ունեք մինչ դա։ Հանդիպեք և քննարկեք և փորձեք ընդհանուր կետեր գտնել հաշտության համաձայնագրում, որպեսզի քննարկումն արդյունավետ լինի»։ Մկրտումյանը սրանով փակել է դատական նիստը։

2006թ. մայիսի 5-ին ևս այս գործով դատական նիստ է տեղի ունեցել։ Իմանալով, որ առաջին դիմումատուն դեռ մերժում է հաշտության համաձայնագրի կնքումը, նա նշել է. «Դուք բազմաթիվ անգամներ մասնակցել եք պալատի նիստերին և պետք է նկատած լինեք, որ պալատը մշտապես կարևորություն է տալիս այն փաստին, թե որ կողմն է մերժել հաշտության համաձայնագրի կնքումը։ Այսպիսով, սա վերջին անգամն է, երբ մենք ձեզ հնավորություն ենք տալիս մինչև հաջորդ նիստը… ևս մեկ անգամ քննարկել հարցերը և ձեր պատասխանը ներկայացնել դատավոր Հ.-ին»։ Արման Մկրտումյանն այսքանով փակել է դատական նիստը։ Այսպիսով, առաջին դիմումատուն պնդել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի նախագահն անկողմնակալ չի եղել և փորձել է իրեն պարտադրել հաշտության համաձայնագիր կնքել՝ զգուշացնելով մերժման բացասական հետևանքների մասին։ Կողմը պնդել է, որ Մկրտումյանը հետաձգել է դատական նիստերը մի քանի անգամ՝ հստակ ցույց տալով, որ իր համար անցանկալի որոշում կկայացվի, եթե շարունակի մերժել հաշտության համաձայնագրի կնքումը։

Կառավարությունն իր հերթին՝ պնդել է, որ ապացուցված չէ, որ Մկրտումյանը որևէ կողմնակալություն է ունեցել, նա չի փորձել առաջին դիմումատուին պարտադրել հաշտության համաձայնագրի կնքում, պարզապես գործել է ընթացակարգային պահանջներին համապատասխան։

Այս առնչությամբ փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եվրոպական դատարանի կողմից այսօր ընդդեմ Հայաստանի կայացված որոշումը (Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի) ինձ համար աննախադեպ է։ Եվրոպական դատարանն արձանագրել է Հայաստանի քաղաքացիների` արդար դատաքննության իրավունքի խախտում, դատավարության կողմերի միջև հավասար մրցակցության իրավունքի խախտում։

Բայց հազվադեպ որոշումներից է, որ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել՝ հստակ գնահատական տալով հայ դատավորի գործողություններին, որոշման մեջ մեջբերումներ են արված դատական նիստին հայ դատավորի կողմից հնչած արտահայտություններից, և հատկապես հայ դատավորի գործողություններն են նաև հիմք հանդիսացել Հայաստանի դեմ կայացված որոշման։

Իսկ այդ հայ դատավորը (ինչպես որոշման մեջ է նշված՝ judge M.) ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն է։

Սա Եվրոպական դատարանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գնահատական է տրվել բարձրագույն դատական պաշտոնյայի վարքին՝ գնահատելով այն դատական կարևորագույն հատկանիշի՝ անկողմնակալության սկզբունքի խախտում… Շնորհավորում եմ մեր գործընկեր Վահե Գրիգորյանին»։

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված