Մոսկվայում անհետացել է ՌԴ Պաշտպանության նախկին նախարարի 13-ամյա աղջիկը
ԱշխարհՄոսկվայում անհետացել է ՌԴ Պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի 13-ամյա աղջիկը:
Աղջկան փնտրում են Անվտանգության դաշնային ծառայությունը և ոստիկանությունը:
Աղջիկը երկտող է թողել` «Ես հեռանում եմ տնից»: Նա անհետացել է 16-ամյա ընկերուհու հետ, ով նույնպես տնեցիներին երկտող է թողել. «Ես հեռանում եմ աշխարհը ճանաչելու համար»:
Ըստ «Московский комсомолец» թերթի տվյալների, աղջիկները միասին հաճախել են թատրոն, որից հետո` անհետացել: