Հայերեն


Պատգամավորները, կառավարությունն ու գործատուները քննարկում են համայնքների համաչափ զարգացման խնդիրները

Հասարակություն

Ազգային ժողովը, կառավարությունն ու գործատուները քննարկեցին համայնքների համաչափ զարգացման հնարավորություններն ու այնտեղ առկա խնդիրները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Համայնքներում առկա խնդիրները, տարածքային համաչափ զարգացման հնարավորությունները ՀՀ-ում» եռակողմ հանդիպումը նախաձեռնել էր Հայաստանի գործատուների հանրապետական միությունը: Քննարկումը վարող ԱԺ փոխնախագահ, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Միքայել Մելքումյանը նշեց, որ Կառավարությունում արդեն մեկնարկել են 2019 թ. բյուջեի կազմման քննարկումները, և պետք է մեծ ուշադրություն դարձնել համայնքների համաչափ զարգացման հարցերին:

«Գյուղը պետք է լինի գրավիչ, որտեղ պետք է գործեն և՛ մշակույթի ակումբը, և՛ ամբուլատորիան, միջհամայնքային ճանապարհները լինեն նորմալ վիճակում, մյուս ենթակառուցվածքները նույնպես գործեն: Չենք կարող հատկապես սահմանամերձ բնակավայրերում բնակիչներ կորցնել»,-ասաց Մելքումյանը:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը համայնքների զարգացման խնդիրների 20 կետ առանձնացրեց, որոնցից առաջինը վերաբերում էր ընտրություններին:

«Համայնքների խնդիրները գալիս են ընտրություններից. առաջնայինը կուսակցական շահն է, և քանի որ իշխանություններն այնպիսի մոդել են ստեղծել, որ համայնքի ղեկավարներն առանց հոգսերի ձգտել են դոտացիաներ ստանալ, որ հասնում են 80%-ի, ունեցել են ուռճացված ծախսեր և ոչ թե սեփական բյուջեն են ձևավորել»,- նշեց Մակարյանը:

Գագիկ Մակարյանի խոսքով` համայնքներում նաև աշխատանքի ներգրավվածության խնդիր կա, որի պատճառով ամեն տարի շուրջ 30 000 բնակիչ մեկնում է արտագնա աշխատանքի:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ այլևս պետք չէ ուշացնել համայքների հարցում ու պետք է ոչ ստանդարտ լուծումների դիմել: պատգամավորի խոսքով` մարզերի՝ Երևանից այսքան ետ ընկնելը լուրջ խնդիր է:

«Պետք է համարձակ քայլերի գնանք: Պետք է 1000-ից պակաս բնակիչներ ունեցող գյուղերին լուրջ հարկային արտոնություն տանք և չվախենանք դրանից: Անընդհատ մտավախություն ենք ունեցել, որ դա չարաշահումների տեղիք կտա, բայց պետք չէ մտահոգվել: Ռիսկային քայլեր պետք է անել»,- ասաց Բագրատյանը:

Նա նշեց նաև, որ պետք է զբոսաշրջիկներին ուղղորդել դեպի գյուղեր` հայկական մշակույթին ծանոթանալու, իսկ քաղաքացիներին` այնտեղ ապրելու: Այսպես կլուծվի նաև քաղաքների բեռնաթափման հարցը:

«Եթե մի փոքրիկ մարզում 600-ից ավելի եկեղեցիներ ունենք, պետք է ավանդույթների կուլտուրան դրվի տուրիզմի մեջ, և լեգենդները, որ ունենք, մշակութային ձևակերպում ստանան: Պետք է բանաձև մշակենք՝ «Քայլ դեպի գյուղ»: Եթե գեղեցիկ մշակույթ ձևակերպենք, քաղաքաբնակները կցանկանան քաղաքի չարքաշ կյանքից ազատվել, գնալ գյուղ և ապրել»,-նշեց Բագրատյանը:

ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն առաջարկում է առաջին հերթին գյուղացիների համար նյութական ու ոչ նյութական անհրաժեշտ պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք չանիծեն այն օրը, երբ մարզկենտրոնում կամ քաղաքում չեն ծնվել:

«Վայոց ձորի համայնքներում մի կին մոտեցավ ինձ ու ասաց. «Անիծվեր այն օրը, որ ես այդ գյուղում ծնվեցի»: Սա ամենամեծ պրոբլեմն է մեզ համար, երբ մարդն ասում է՝ բախտս չբերեց, որ գոնե մարզկենտրոնում ծնվեի: Ինչ-որ մեկի բախտն էլ չի բերել, որ Երևանում չի ծնվել»,- ասաց Հարությունյանը:

Հանդիպման ավարտին Միքայել Մելքումյանը նշեց, որ քննարկված բոլոր հարցերը մաս-մաս կփորձեն բարձրացնել ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովներում, իսկ հաջորդ քննարկման թեման կլինի արդյունաբերությունը: ԱԺ փոխնախագահի խոսքով` նմանատիպ հանդիպումները թույլ կտան ակտիվացնել ԱԺ-Կառավարություն-Հասարակական կազմակերպություններ համագործակցությունը:

Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ
Ամենադիտված