Հայերեն

Ինչ կա Էրդողանի մտքին․ «Financial Times»-ի վերլուծականը

Աշխարհ

Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձից հետո իր առաջին այցը Էրդողանը կկատարի ոչ թե ՆԱՏՕ-ի գծով դաշնակից երկրներից մեկը, այլ Ռուսաստան, որի հետ հարաբերությունները դեռեւս վերջերս շատ հեռու էին բարեկամական լինելուց, գրում է Financial Times-ը:

«Քանի որ եւ Արեւմուտքը, եւ Ռուսաստանը գուշակում են, թե հեղաշրջման փորձից հետո ինչ ուղի կընտրի Էրդողանը, որը երկրում տեղի ունեցածն արագ օգտագործել է իր ընդդիմադիրների շարքերում զտումներ իրականացնելու համար, գագաթնաժողովը (Պետերբուրգում) զգալիորեն ավելի լայն գեոպոլիտիկ նշանակություն է ձեռք բերում», - զգուշացնում է թերթը:

Մոսկովյան Կարնեգի կենտրոնի վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոյի կարծիքով, որը մեջբերում է FT-ն, Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ անհամաձայնությունները շատ շահավետ են Ռուսաստանին: Պարբերականը հիշեցնում է, որ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների ջերմացումը սկսվել է հունիսին, դեռեւս մինչեւ հեղաշրջման փորձը, երբ Կրեմլն ընդունեց Սիրիայի սահմանին խոցված ռուսաստանյան ռազմական ինքնաթիռի համար Էրդողանի ներողությունը: Դրանից տառացիորեն մի քանի օր անց Ռուսաստանը բանակցություններ սկսեց այդ միջադեպից հետո Մոսկվայի սահմանած պատժամիջոցների վերացման վերաբերյալ:

FT-ի կարծիքով, Մոսկվային եւ Անկարային, ի թիվս այլ բաների, միավորում է ոչ միայն Մերձավոր Արեւելքում անվտանգություն ապահովելու ընդհանուր շահը, այլեւ «Արեւմուտքին դաս տալու» ընդհանուր ցանկությունը:

Պարբերականի կարծիքով, կարեւոր մանրամասն է նաեւ այն, որ հեղաշրջման փորձից հետո Ռուսաստանը հրապարակայնորեն, միանշանակ եւ առանց երկիմաստությունների աջակցեց Էրդողանին, մինչդեռ ԱՄՆ-ն առաջվա պես հրաժարվում է Անկարային հանձնել Փենսիլվանիայում ապրող 75-ամյա իմամ Ֆետհուլլա Գյուլենին, որին Թուրքիայում մեղադրում են հեղաշրջման կազմակերպման համար: «Ես դիմում եմ ԱՄՆ-ին. Դուք ի՞նչ ռազմավարական գործընկեր եք, եթե ձեր երկրում ընդունում եք մի մարդու, որին ես խնդրում եմ արտահանձնել», - հայտնել է Էրդողանը, հընթացս Արեւմուտքին մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու համար եւ ակնարկելով, որ «հեղաշրջման սցենարը գրվել է Թուրքիայի սահմաններից դուրս»:

FT-ն մեջբերում է Մոսկվայում իր անունը չհայտնած թուրք դիվանագետի, որը պարբերականին հայտնել է. «ԱՄՆ-ի հետ մեր հարաբերություններն ավելի վատ են, քան երբեւէ վերջին 50 տարվա ընթացքում… եւ դա իհարկե գրավիչ է դարձնում Մոսկվայի հետ ընկերանալու հեռանկարը»:

Թերթը հիշեցնում է, որ նախագահ Պուտինին միշտ ուրախացնում է Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում ցանկացած անհամաձայնություն, որովհետեւ Մոսկվան ծայրաստիճան դժգոհ է ՆԱՏՕ-ի ընդարձակումից, իսկ վերջերս նույնիսկ դա բացահայտորեն կոչել է իր անվտանգության սպառնալիք: Մալաշենկոն խոսում է «այն տեսության վերածննդի մասին, ըստ որի, Ռուսաստանը եւ Թուրքիան պետք է միասին լինեն, որովհետեւ երկու երկիրն էլ նախկին կայսրություններ են… եվրոպական եւ միեւնույն ժամանակ` բացառիկ»:

Մասնավոր զրույցներում սակայն թուրք պաշտոնյաներն ու դիվանագետները լիովին փոխում են տոնը եւ պնդում են, որ չեն պատրաստվում այրել կամուրջները ԱՄՆ-ի հետ եւ դաշինք կնքել Ռուսաստանի հետ:

Նրանք հիշեցնում են, որ Վաշինգտոնի եւ Անկարայի սերտ հարաբերություններն ավելի բարդ փորձություններ են անցել. հերիք է հիշել 1974 թվականին ներխուժումը Կիպրոս, 2003-ին Թուրքիայի հրաժարումը` իր տարածքն ամերիկյան զորքին տրամադրել Իրաք ներխուժման համար, ամերիկացիների կողմից իրաքյան քրդերին աջակցությունը Սադդամ Հուսեյնի վարչակարգի օրոք կամ էլ (արդեն վերջերս) այն քրդերին, որոնք պայքարում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:

Սակայն դիվանագետները վախենում են, թե Անկարան կարող է Մոսկվային որպես լծակ օգտագործել ԱՄՆ-ի վրա ճնշման համար, այդ թվում նաեւ` Սիրիայի առումով: Մասնավորապես, ակնկալվում է, որ Թուրքիան կնվազեցնի նախագահ Ասադի նկատմամբ հրապարակային քննադատության թափը եւ մասնավոր կարգով Մոսկվայի հետ կհամաձայնի, որ նրա վարչակարգը Սիրիայի ինքնիշխանության պահպանության երաշխիք է, ամեն դեպքում` անցումային ժամանակահատվածի ընթացքում: Մինչեւ վերջերս Թուրքիան աջակցում էր Ասադի զորքի դեմ պայքարող ապստամբներին:

Ի պատասխան, Թուրքիան Մոսկվայից աջակցություն կակնկալի սիրիացի քրդերի հարցի վերաբերյալ, սակայն, FT-ի կողմից հարցված` միջազգային քաղաքականության գծով ռուսաստանցի փորձագետի կարծիքով, հազիվ թե արժե դրա հույսն ունենալ: Պարբերականը հոդվածն ամփոփում է եվրոպացի մի դիվանագետից մեջբերմամբ. «Էրդողանը կարող է կատաղել, ինչքան ուզում է, բայց մենք պետք ենք նրան: Նա գիտե, որ չի կարող վստահել Պուտինին: Քանի՞ ռուս-թուրքական պատերազմ է եղել վերջին 300 տարում: Եվ դրանցից քանիսո՞ւմ են թուրքերը հաղթել», հայտնում է BBC-ն:

News.am

Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա Կոստանյան
Ամենադիտված