Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը
Քաղաքականություն«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նոր ծնվող ուժերից մեկի ղեկավարները, մինչ իրենց մտահղացումը կյանքի կոչելը, հյուրընկալվել են նախագահի նստավայրում։ Այցի առիթը բոլորովին այլ է եղել, բայց զրույցի ընթացքում նրանք անկեղծացել են եւ Սերժ Սարգսյանին ներկայացրել իրենց ծրագիրը՝ որ ուզում ենք նոր ուժ ստեղծել, մասնակցել 2017-ի ընտրություններին, մտնել խորհրդարան։ Ի զարմանս նրանց, ՀՀ նախագահը կարճ-կտրուկ ասել է․ «Բայց արդեն տեղ չկա, բոլոր տեղերը զբաղված են»։ Նրանք այնքան են շփոթվել, որ մոռացել են անգամ հետաքրքրվել, թե դա ինչ է նշանակում՝ բոլոր տեղերն արդեն Սերժ Սարգսյանը բաշխե՞լ է՝ անձամբ որոշելով, թե ով քանի մանդատ է ստանալու 2017-ին, թե՞ դա ընդամենը տեսական դիտարկում է այն մասին, որ քաղաքական ուժերը շատ են եւ քաղաքական դաշտում, պատկերավոր ասած, բաց տեղ չի մնացել այլեւս։