Հայերեն


Նոր ինտրիգ. Կարեն Կարապետյանը ցույց է տվել թիկունքը. «Լրագիր»

Քաղաքականություն

Հոկտեմբերի 25-ին Հայաստան է եկել Գազպրոմ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը եւ հանդիպել Կարեն Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի հետ:
Գազպրոմի ղեկավարի այցերը Հայաստան, առավել եւս 2013 թվականի հայտնի պայմանագրից հետո, անկասկած ունեն առանձնակի նշանակություն՝ այդ պայմանագրով Հայաստանի հանդեպ Գազպրոմի ձեռք բերած էներգետիկ իշխանության համատեքստում: Գազպրոմի ղեկավարի այցը ներկայում էլ ավելի առանձնահատուկ եւ ուշագրավ է արդեն ներիշխանական վերադասավորումների, մասնավորապես Գազպրոմի համակարգի մենեջերներից մեկի՝ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելու համատեքստում:
Միլլերի այցն ուշագրավ է երկու մակարդակում՝ ընդհանրապես Հայաստանում ստեղծված ներքաղաքական եւ ներիշխանական իրավիճակի, եւ Կարեն Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի հետ քննարկված հարցերի առումով:
Միլլերը Հայաստան է գալիս կառավարության ծրագրի ընդունումից հետո, երբ Կարեն Կարապետյանն այլեւս կանգնած է այն իրականացնելու խնդրի առաջ, եւ նրա անվան շուրջ առաջացած տեղեկատվական աժիոտաժն աստիճանաբար իր տեղը զիջելու է նրա գործունեության առաջացնելիք տեղեկատվական հոսքերին: Իսկ գործունեությունը լինելու է ոչ միայն չափազանց բարդ ու խճճված տնտեսական հողի վրա, ճգնաժամի ամենաբարձր աստիճաններից մեկի պայմաններում, այլ նաեւ նույնքան բարդ եւ ճգնաժամային ներիշխանական իրավիճակում:
Սերժ Սարգսյանը ստեղծել է բավական բարդ մի հանգույց: Նա մի կողմից ՀՀԿ-ին հրահանգել է հավատարմության երդում տալ Կարեն Կարապետյանին, մյուս կողմից հենց սկզբից հայտարարել, որ Կարապետյանը պետք է փոխի ՀՀԿ-ն: Այլ կերպ ասած, Կարապետյանի հանդեպ նա մի ձեռքում բռնել է մտրակը, մյուսում կարկանդակը:
Կարեն Կարապետյանն իր առաջին հարցազրույցում մատնանշում էր, որ իրեն հրավիրել են Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն, եւ բավական թափանցիկ ակնարկում, որ եթե խախտեն պայմանավորվածությունները, կթողնի ու կհեռանա: Միաժամանակ, Կարապետյանը գրեթե աղերսում էր հասարակության ակտիվ աջակցությունը: Նա գիտակցում է, որ այլ որեւէ աջակցության հույս Հայաստանում ունենալ չի կարող: Բայց այդ հույսն էլ նրա համար չափազանց թույլ է եւ տեսական: Գործնական աջակցության հույս, համենայն դեպս այնպիսին, որը նրան թույլ կտա ամուր դիմակայության համակարգ ստեղծել ընդդեմ ՀՀԿ-ի, նա չունի:
Գործնական առումով Կարապետյանի հույսը կարող էին լինել Ռուսաստանից երկու մեծահարուստ հայեր, որոնք Հայաստանում ունեն բավական շոշափելի ռեսուրս՝ հանրային ու համակարգային իմաստով. Ռուբեն Վարդանյան եւ Սամվել Կարապետյան: Բայց, այստեղ չստացվեց «տրիումվիրատը»: Ռուբեն Վարդանյանը հստակ եւ աներկբա աջակցություն հայտնեց Կարապետյանին, բայց Սամվել Կարապետյանը հայտարարեց, թե որեւէ մեկը թող չփորձի իր մասով առաջացնել արհեստական սպասումներ:
Իսկ միայն Ռուբեն Վարդանյանի աջակցությունը Կարապետյանի համար շատ քիչ է, քանի որ Վարդանյանը քիչ ազդեցություն ունի Հայաստանի իշխող քրեա-օլիգարխիկ համակարգում: Այդ «թեւը» պետք է փակեր Սամվել Կարապետյանը, որը սակայն գուցե վերջին պահին, իսկ գուցե հենց սկզբից էլ չի եկել Սերժ Սարգսյանի հետ բավարար համաձայնության:
Ահա այդ իրավիճակում Ռուսաստանից գալիս է Կարեն Կարապետյանի երեւի թե միակ հույսը՝ Միլլերը: Իհարկե, բոլորովին չի բացառվում, որ Միլլերը գալիս է ոչ թե որպես շտապօգնություն, այլ պարզապես գալիս է Կարապետյանի համար արձանագրելու, որ հանկարծ չմտածի, թե կարող է առանց Գազպրոմի: Բայց, բացառված չէ նաեւ, որ Միլլերը եկել է, որպեսզի Սերժ Սարգսյանին հայտնի Կարապետյանին «քավության նոխազ» դարձնելու մտադրության անցանկալիությունը, իսկ գուցե նույնիսկ վտանգավորությունը:
Համենայն դեպս, մեդալ փակցնելով Միլլերի կրծքին, Կարեն Կարապետյանը փորձում էր ցույց տալ կամ հիշեցնել ՀՀԿ-ին իր թիկունքի մասին: Այդ կոնտեքստում հետաքրքիր է նաեւ, որ Միլլերը գազի գնի նվազեցման հարց է քննարկել ոչ թե Կարեն Կարապետյանի, այլ Սերժ Սարգսյանի հետ: Համենայն դեպս, ըստ պաշտոնական հաղորդագրությունների: Մինչդեռ թվում է տրամաբանական կլիներ, եթե գնի հարցը քննարկվեր նաեւ Կարապետյանի հետ, առավել եւս, որ նրա առաջին հայտարարություններից մեկը նոր պաշտոնում եղել է այն, որ պետք է սոցիալապես անապահով խավերի եւ ձեռնարկությունների համար հասնել գազի գնի նվազեցման:
Բայց, Միլլերը Կարապետյանի հետ այդ մասին չի խոսում, խոսում է Սարգսյանի հետ:
Այստեղ կա երկու ուշագրավ հանգամանք: Նախ, արդյոք Սերժ Սարգսյանը թույլ չի տվել, որ գազի գնի իջեցման «դափնին» լինի Կարապետյանի ուսին եւ Միլլերին փորձել է ցույց տալ, որ ինքն է «տանտերը»:
Դրանից բացի, ինքնին ուշագրավ է, որ Սարգսյանն ու Միլլերը, ըստ հաղորդագրության, խոսում են գազի գնի իջեցումը սպառողին հասանելի դարձնելու մասին:
Չէ՞ որ սպառողի համար գազի գնի որոշումը Հայաստանի բացառապես ներքին գործն է, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անելիքը, իսկ Գազպրոմ Արմենիա ընկերությունն իհարկե պատկանում է Գազպրոմին, բայց հայաստանյան ռեզիդենտ է, հայաստանյան սուբյեկտ:
Դե ֆակտո իհարկե հասկանալի է, որ «տանտերն» այդ իմաստով Գազպրոմն է, որի գազը Հայաստանի սահմանին ամենաէժաններից մեկն է իբրեւ թե, բայց Հայաստանի քաղաքացու տանը դառնում է աշխարհում ամենաթանկերից մեկը:
Բայց, հատկանշական է, որ այդ դե ֆակտո իրավիճակը արտացոլում է գտնում նախագահի նստավայրի հաղորդագրության մեջ, որտեղ փաստորեն արտացոլվում է, որ Սերժ Սարգսյանը Միլլերի հետ քննարկում է հայ սպառողի համար գազի գնի հասանելիության հարցը, որ կարծես թե Միլլերի գործը չէ:
Սա վկայում է, որ խնդրի վրա ամենայն հավանականությամբ տեղի է ունենում առեւտուր: Ընդ որում, առեւտուր, որը կարող է եւ չառնչվել վարչապետի խնդրին, կամ միայն այդ խնդրին:
Բանն այն է, որ վերջին ամիսերին բավական ուշագրավ են հայ-իրանական ուղղությամբ հնարավոր գազային հեռանկարների մասին տեղեկությունները: Օրերս էլ Իրանում Հայաստանի դեսպանը հայտարարեց, որ առաջիկայում կստորագրվի գազի առք ու վաճառքի մասին հայ-իրանական համաձայնագիր: Իհարկե, այդ համաձայնագիրը, եւ նաեւ վերջին շրջանում հայտարարվածը, թե իրանական գազը Հայասանով տարանցվում է Վրաստան, չեն կարող կիրառվել առանց Գազպրոմի: Հավանաբար այդ հարցերը եւ Հայաստանում գազի գնի խնդրի Սարգսյան-Միլլեր քննարկումը եւս կապակցված են:

lragir.am

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված