Հայերեն


«Ելք»-ն առաջարկում է ներգրավել Երևանում աղբահանություն և սանմաքրում իրականացնող ևս մեկ օպերատոր

Հասարակություն

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները ամփոփում են օգոստոսի 2-ին մայրաքաղաքում աղբահանության խնդիրներով զբաղվող «Սանիտեկ» ընկերություն ներկայացրած դիմում-պահանջի արդյունքները և ներկայացնում իրենց առաջարկներն առկա խնդիրները կարգավորելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին հրավիրված ասուլիսի ընթացքում Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը նշեց, որ մոտ 20 օր առաջ ինքը, տեսնելով մայրաքաղաքում տիրող վիճակը, որոշել է այցելել «Սանիտեկ» ընկերություն և անձամբ խոսել ընկերության տնօրենի հետ՝ պարզելու համար, թե ինչումն է խնդիրը և ինչու է քաղաքն աղբի մեջ կորած: «Այն ժամանակ ընկերության ղեկավարությունն ինձ խոստացավ, որ մոտակա մեկ-երկու օրվա ընթացքում քաղաքը կբերվի իդեալական վիճակի, քանի որ պատվիրել են 8 նոր աղբատար մեքենա, սակայն արդեն 20 օր է անցել, իսկ խնդրին ամբողջական լուծում չի տրվել: Մենք 7 օր առաջ դիմում-նամակ ենք ուղարկել «Սանիտեկ»-ին, որի պատասխանը հրապարակել է մեր գործընկեր Անի Սամսոնյանը և ամբողջական վերլուծել է: Այս պահին քաղաքում որոշակի տեղեր մաքրվել են, սակայն դա շատ չնչին մաս է կազմում, ընդհանուր առմամբ քաղաքն աղբի մեջ կորած է, խնդրին ամբողջական լուծում չի տրվել»,- ասաց նա:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն ընդգծեց, որ այս անգամ ևս փորձել են խնդիրը դիտարկել ոչ թե այն տեսանկյունից, որ կազմակերպության հետ հարցերը պարզեն հանրային ճնշում գործադրելու եղանակով, այլ հասկանալ, թե խնդիրը ինչից է գալիս և ինչպես կարելի է կառուցվածքը փոխել, որպեսզի քաղաքում աղբահանություն և սանմաքրում իրականացնող որևէ մասնավոր կազմակերպություն նման խնդրի առաջ չկանգնի: «Լուծումը թաքնված է եղել դեռևս 4 տարի առաջ կատարված գործարքում «Սանիտեկ»-ի հետ, որի արդյունքը մենք տեսնում ենք այսօր: Այն ժամանակ, երբ քաղաքում պետք է փոխվեին աղբահանության և սանմաքրման մեքենաները, այսինքն՝ համայնքից հանձնվեին մասնավոր կազմակերպության, նախատեսված է եղել Երևանը բաժանել երկու մասի, այդ երկու մասերի համար հայտարարել մրցույթ և հանձնել երկու շահագործող օպերատորի, որոնցից մեկը եղել է «Սանիտեկ»-ը, մյուս կազմակերպությունը հրաժարվել է դա կատարել: Եվ պետք է հայտարարվեր նոր մրցույթ, որպեսզի քաղաքի աղբահանության և սանմաքրման աշխատանքները իրականացներ երկու կազմակերպություն: Նրանք կմրցեին միմյանց հետ, և մենք կհասկանայինք, որ մի կեսում խնդիրները շատ են, իսկ մյուսում դրանք չկան, ապա այդ խնդիրները կապված են վատ կառավարման հետ: Իսկ այդ երկուսի մրցակցությունը կբերեր նրան, որ մենք կհասկանայինք, թե որ մեկն է ոչ պատշաճ կատարում իր պայմանագրային պարտավորությունները»,- մանրամասնեց Խաժակյանը:

Ներկայացնելով իրենց առաջարկը՝ Խաժակյանն ասաց, որ կա երկու կնքված պայմանագիր: «Տարիներ առաջ կնքվել է մի պայմանագիր միջազգային «Սանիտեկ» կազմակերպության հետ, որը գրանցված է Բեյրութում, իսկ երկրորդ օպերատորի համար մրցույթ այդպես էլ չի հայտարարվել, սակայն որպեսզի լինեին երկու տարբեր իրավաբանական անձեր, գրանցել են «Սանիտեկ Ինթերնեյշնլ», որը հանդիսանում է այլ իրավաբանական անձ, սակայն այդ պայմանագրերի տակ ստորագրած անձը նույնն է, և նա է իրականացնում ամբողջ քաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը: Մենք առաջարկում ենք խզել պայմանագրերից մեկը, հայտարարել միջազգային մրցույթ, ներգրավել նոր օպերատոր, որը մայրաքաղաքի մյուս կեսում կիրականացնի աղբահանության և սանմաքրման աշխատանքներ: Դա հնարավորություն կապահովի «Սանիտեկ»-ից վերցնել մենաշնորհը և ապահովել մրցակցային դաշտ: Այդ պարագայում հնարավորություն կլինի, որպեսզի «Սանիտեկ»-ը իր ուժերը կենտրոնացնի քաղաքի մի կեսում, իսկ նոր օպերատորը կկատարի նոր ներդրումներ»,- ասաց նա:

Խաժակյանը հավելեց, որ այս առաջարկը պատրաստվում են ներառել իրենց նախընտրական ծրագրում, քանի որ գործող քաղաքային իշխանությունը, որն ամիսներ անց չի լինելու, դժվար թե կարողանա այն կյանքի կոչել:

 

Մի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձին
Ամենադիտված