Հայերեն


Հայկական այբուբենը՝ Զապորոժյեի հայկական եկեղեցու տարածքում (տեսանյութ)

Հասարակություն

Ուկրաինայի Զապորոժյե քաղաքի հայկական եկեղեցու տարածքում մեկնարկել է հայկական այբուբենի տեղադրման աշխատանքների վերջնական փուլը։ Նախագիծն իրականացվում է Զապորոժյեի հայ համայնքի ջանքերով։ Գաղափարի հեղինակը համայնքի երիտասարդ ակտիվիստներից մեկն է։

Քանդակների ստեղծման, դրանց գաղափարի, ֆինանսավորման և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց Զապորոժյեի Հայ համայնքի ղեկավար Արտաշես Սարգսյանի հետ։

-Պարո՛ն Սարգսյան, կպատմե՞ք քանդակների ստեղծման աշխատանքներից։ Ե՞րբ ծագեց գաղափարը և ո՞ւմ նախաձեռնությամբ սկսվեցին աշխատանքները։

-Նման ճարտարապետական ​​համալիրի կառուցման գաղափարը ծագել է դեռևս 2016 թ.-ին՝ Զապորոժյեի հայ համայնքի ակտիվ երիտասարդներից մեկի կողմից, նա դիմեց ինձ և առաջարկեց կազմակերպել այնպես, որ յուրաքանչյուր համայնքի ներկայացուցիչ պատրաստակամություն հայտնի ֆինանսավորել այբուբենից կառուցվող առնվազն մեկ տառ: Այդ ժամանակ ես որոշում կայացրի, որ ավելի լավ ու ճիշտ կլինի, եթե ֆինանսավորումը ես անեմ, որպես համայնքի ղեկավար:

Մենք Զապորոժյեի ճարտարապետներին խնդրեցինք մեզ տրամադրել նախագծի էսքիզ: Հետո սկսվեց հետաքրքիր պատմությունը, երբ մենք մեկնարկում էինք աշխատանքները, մեզ մոտեցավ մի մահմեդական և առաջարկեց իր օգնությունն առանց եկամուտի:

Այնուհետև, աշխատանքային առաջին փուլում համագործակցեցինք Վրաստանի համայնքը ներկայացնող քարեգործների հետ, ովքեր իմանալով աշխատանքի նպատակի մասին, հրաժարվեցին գումար վերցնել։ Մենք, իհարկե, նրանց շնորհակալություն հայտնեցինք, բայց փաստն այն է, որ նրանք ամբողջ աշխատանքը կատարում էին մեծ նվիրվածությամբ: Արդեն երկրորդ փուլը՝ գրանիտների աշխատանքները, կատարում էին հայ վարպետները, իսկ շինարարական վերջին մասը արել են ուկրաինացի շինարարները: Ահա, այսպիսի միջազգային նախագիծ է ստացվել:

-Ո՞րն է այն հիմնական գաղափարը, որի համար որոշվել է հայկական տառերն այդպես շքեղ քանդակներով ցուցադրել:

-Այս աշխատանքի հիմնական նպատակն է մեզանից հետք թողնել մեր համայնքում, որ մեր երեխաներն ու սերունդները չմոռանան իրենց լեզուն,արմատներն ու ավանդույթները:

-Հայապահպանմանը միտված նմանատիպ ծրագրեր հաճա՞խ եք իրականացնում։

-Նման նախագծի ստեղծումը առաջինը չէր, որ մենք կատարել ենք Զապորոժյեում: Մեր ուժերով քաղաքում արդեն ստեղծվել է Հայ Առաքելական եկեղեցի, որի տարածքում տեղադրված են խաչքարեր, նաև կիրակնօրյա հայկական դպրոց ենք բացել: Քաղաքի կենտրոնական այգիներում տնկվել է 2 ծառ՝ ի հիշատակ Եղեռնի զոհերին: Յուրաքանչյուր տարի մենք ծրագրում ենք կյանքի կոչել նոր նախագծեր, որոնք հայկական մշակույթի հետք կթողնեն բազմազգ ուկրաինական քաղաքում:

-Ե՞րբ կլինի քանդակների բացումը, և ո՞ր հասցեում է գտնվում, Հայաստանից հյուրեր սպասո՞ւմ եք:

-Համալիրի բացումը նախատեսվում է այս տարվա հոկտեմբերի վերջին, ք.Զապորոժյեի Հաղթանակի պողոտա 76 հասցեում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու տարածքում: Այն տեղի կունենա համայնքի ջերմ մթնոլորտում։ Չենք նախատեսում որևէ մեկին հրավիրել, բայց ավանդույթի համաձայն կգան մեր ընկերները, քաղաքի և տարածաշրջանի համայնքների ղեկավարները, ինչպես նաև ԶԼՄ-ները: Հուսով ենք, որ այս ճարտարապետական նախագիծը պատվավոր տեղ կզբաղեցնի մեր հարազատ քաղաքի տեսարժան վայրերի շարքում:

-Ի՞նչ կպատմեք Զապորոժյեի հայ համայնքի կյանքից, ինչպե՞ս եք անցկացնում հայկական տոները։ Արդյոք «հայկականը» մեծ տեղ ունի նրանց կյանքում։

-Զապորոժյեի հայ համայնքը կազմակերպում է տարբեր ազգային, մշակութային միջոցառումներ։ Օրինակ՝ Սուրբ Ծնունդ, Զատիկ, Վարդավառ․․․: Ամեն տարի տոնում ենք Հայաստանի Անկախության օրը, Հանրապետության օրը և Երևանի հիմնադրման օրը: Այդ օրերը հագեցած են լինում համերգային ծրագրերով, որին մասնակցում է հայ տաղանդավոր երիտասարդությունը, իսկ նշելու գալիս է ամբողջ Հայ համայնքը:

Ամեն տարի մեր համայնքը կազմակերպում է միջոցառումներ՝ նվիրված Ցեղասպանության զոհերի, երկրաշարժի զոհերի հիշատակին (մոմավառություն, ծառատունկ և այլն): Անցյալ տարի Տարածաշրջանային արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Նռան ծաղիկներ» անվամբ հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը լայնորեն տարածվեց ինչպես ուկրաինական, այնպես էլ հայկական լրատվամիջոցներում: Այս տարի Ուկրաինայի հայ համայնքի համանախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ նախատեսվում է կազմակերպել միջոցառում՝ նվիրված երկրաշարժի օրվան: Միջոցառման ընթացքում նախատեսվում է պարգևատրել և շնորհակալագրեր հանձնել այն մարդկանց, ովքեր ունեցել են մասնակցություն հայ ժողովրդին օգնելու և երկրաշարժից առաջացած խնդիրները լուծելու հարցում:

Մեր կազմակերպությունը ուշադրություն է դարձնում նաև Զապորոժյեի սպորտային կյանքին։ Արդեն երրորդ տարին է, որ Զապորոժյեի հայ համայնքը կազմակերպում է Ուկրաինայի մանկական շախմատի առաջնություն, ծանրամարտի մրցաշար, ըմբշամարտի մրցաշար-կոխ և նաև օգնություն ենք ցուցաբերում բռնցքամարտի մրցաշարեր կազմակերպելու մեջ:

Նաև վերջերս մեր համայնքը ունեցել է մասնակցություն համաշխարհային ֆլեշմոբում, պարել են ազգային պար՝ «Արի-Պարի-Քոչարի»:

 

 

Մի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձին
Ամենադիտված