Ո՞վ է և ինչո՞ւ է ոտքերը մեխել Հանրապետության հրապարակում ակցիա անող քաղաքացին
ՀասարակությունԱյսօր կառավարության նիստին զուգահեռ Հանրապետության հրապարակում քաղաքացին միայնակ ակցիա է իրականացրել՝ ոտքերը մեխելով փայտին։ Նրան բուժօգնություն են ցուցաբերել շտապ օգնության ծառայության աշխատակիցները։




Հանրապետության հրապարակի նստարանին ոտքերը մեխած քաղաքացի42-ամյա Ա. Ե.-ն տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիր, նրա վիճակը գնահատվում է բավարար, տեղեկացնում են հիվանդանոցի լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի, Ա. Ե.-ն անհրաժեշտ բոլոր հետազոտություններն անցել է, համապատասխան բուժօգնություն ցուցաբերվել է: Ներկա պահին նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում, քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար:
Ա.Ե.-ն բժիշկների ցուցումով կարիք ունի վիրակապության և վիրաբույժի հսկողության:
Առայժմ հայտնի չէ՝ ինչու է քաղաքացին դիմել այդ քայլին։