Հայերեն


Հայտնի ֆեյսբուքյան օգտատերը օգնությու՞ն է խնդրել Ադրբեջանից

Հասարակություն

mamul.am-ը գրում է․

Ադրբեջանական Haqqin կայքը հրապարակել է հայազգի Սյուզան Ջաղինյանի բաց նամակն Ադրբեջանին, որտեղ նա ներկայանում է իբրև ընդդիմադիր լրագրող, մանկավարժ և երաժիշտ: «Ես ծնվել եմ 1967 թվականին, ստացել եմ բարձրագույն կրթություն, 18 տարեկանից մինչև 2010 թվականը հանդիսացել եմ Հայաստանի քաղաքացի: Քաղաքացիությունս չեմ փոխել, երկրից 6 ամսից ավելի չեմ բացակայել: Այն, ինչ կատարվում է և շարունակվում է կատարվել Հայաստանում 2000 թվականից մինչ օրս, բնութագրելու բան չէ: Սուտը, կաշառակերությունը, օրենքների լիակատար արհամարհումը, մարդասպանությունը ղարաբաղցի մարգինալների կողմից կիրառվում են որպես քաղաքական հարցերի ու դժգոհությունների լուծման միակ միջոցներ: Տեղի բնակչությունն սկսել է աղքատանալ, քանի որ օկուպանտները շինարարության և բարեկեցության պատրվակով սկսել են քաղաքի կենտրոնից մարդկանց դուրս վռնդել` փաստացիորեն փողոց նետելով սեփական տներից: Նրանց անգամ չեն վճարել այն գրոշները, որոնք պետք է որպես փոխհատուցում տային: Բնականաբար, այս ամենը չի շրջանցել նաև ինձ, այն իրավիճակը, որի մեջ ես ընկա իմ սեփական երկրում «եկվորների» պատճառով, ինձ նախ անելանելիության մեջ գցեց, այնուհետև դրդեց հանցագործների հետ անհաշտ պայքարի»:
Այնուհետև Ջաղինյանը պատմում է, որ 90-ականներին մարդիկ չեն ապրել, այլ գոյություն են պահպանել, ինքն ապրել է մի բնակարանում, որը Հայաստանի կառավարության` 1996 թվականի ընդունած որոշմամբ պատկանել է իրեն, սակայն քաղաքապետը և բոլոր պատկան մարմինները` որպես պատիժ իր ընդդիմադիր գործունեության, իրեն զրկել են այդ բնակարանից: «Իմ սեփական երկրում ինձ նման բարձրակարգ մասնագետի համար տասնամյակներ շարունակ աշխատանք չգտնվեց, իսկ երբ գնացի անձնագրային բաժանմունք, որպեսզի ելքի վիզա ստանամ, պարզվեց, որ ես մի տարի է` ինչ մահացած եմ.... Ինձ զրկեցին բնակարանի իմ մասնաբաժնից....»: Նամակի մեջ նա նաև հայտնել է. «Այսօր արդեն ես չեմ էլ ուզում լինել մի երկրի քաղաքացի, որտեղ բարձիթողի վիճակ է, սակայն մնում եմ իմ հայրենիքի նվիրյալը և չեմ պատրատսվում թույլ տալ, որ ղարաբաղցի «եկվորներն» այն ամբողջովին հոշոտեն: Ինձ ուղղակի անկեղծ աջակցություն է պետք: Ամբողջ երկիրն է օկուպանտների մտրակի տակ, բայց այն, ինչ ինձ հետ տեղի ունեցավ, շատ շատ է մի մարդու, մի ճակատագրի, հատկապես` մի կնոջ համար»:
Նշենք, որ Սյուզան Ջաղինյանն ավարտել է մանկավարժական համալսարանը, 1990 թվականին գործուղվել է Հրազդան, աշխատել թիվ 13 դպրոցում: Նա բնակվել է բարձրահարկ շենքի հանրակացարանային տիպի բնակարանում: Ցանկացել է սեփականաշնորհել այդ բնակարանը, նրան մերժել են:
2013 թվականին ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել Սյուզան Ջաղինյանին ու դատապարտել 40 օր կալանքի, ապա կիրառել է պայմանական դատապարտություն և սահմանել 1 տարի փորձաշրջան, նրան մեղադրելով ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցնելու համար: Պատճառը եղել է այն, որ Սյուզան Ջաղինյանը 2012 թվականի սեպտեմբերի 23-ին Հրազդանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության օրը Հրազդան քաղաքի իր բնակարանից, իր օգտագործած բջջային հեռախոսից հաղորդագրություն է ուղարկել «Ա-Թի-Վի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստածրագրի կոնտակտային հեռախոսահամարին՝ տալով նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդագրություն. «Պատրաստվում եմ հենց վաղը պայթեցնել 14 հարկանի բնակելի շենք Հրազդան քաղաքում, մանրամասների համար հրավիրում եմ ձեզ ներկա գտնվել, ու ես կհանձնվեմ ձեր հեռուստաընկերությանը»:
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին, ոստիկանության հատուկ մասնագիտացված պահպանության վարչության աշխատակիցները ծառայողական հետախույզ շների մասնակցությամբ նշված շենքում զննություն են կատարել՝ զենք-զինամթերք ու պայթուցիկ նյութեր հայտնաբերելու նպատակով, սակայն նման իրեր չեն հայտնաբերել:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված