Lunya-ն հեշտացրել Է մեծ կրծքով կանանց գիշերային կյանքը
LifeՔնելու համար լյուքս դասի հագուստ արտադրող Lunya բրենդը թողարկել Է գիշերային կրծկալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun-ը: Բրենդի դիզայներ եւ հիմնադիր Էշլի Մերիլը հատուկ մեծ կուրծք ունեցող կանանց համար մշակել Է Siro Well-Rounded Bralette ներքնազգեստը:
Նրա խոսքով՝ կրծկալը հարմար Է ոչ միայն քնելու համար, այլեւ տանը հանգստանալու համար: «Դա այն Է, ինչը դուք հագնում ենք աշխատանքից վերադառնալուց հետո»,-բացատրել Է Մերիլը: Քնելու համար հագուստը հարմար Է նաեւ ստանդարտ չափսի կուրծք ունեցող կանանց համար. շարքում կան նաեւ XS-ից մինչեւ XL չափսերը: Կոմպլեկտները ներկայացված են վեց գույներով՝ սեւ, սպիտակ, մոխրագույն, մարմնագույն, բորդո եւ երկնագույն: Կրծկալի գինը 50 դոլար Է: