Հայերեն


Սերժ Սարգսյանն ընդդեմ վարչապետի

Քաղաքականություն

1in.am-ը գրում է․

Սերժ Սարգսյանն «Ալ Ջազերա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո վարչապետի պաշտոնում իր առաջադրման հեռանկարի մասին խոսելը վաղ է, և դա կախված է նրանից, թե ինչ արդյունք կարձանագրի ՀՀԿ-ն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ դա կախված է շատ լավ քվե ստանալուց:

Սերժ Սարգսյանը փաստորեն չի բացառում, որ իր քաղաքական ծրագրերում առկա է նախագահի պաշտոնը թողնելուց հետո վարչապետի պաշտոնում առաջադրվելու տարբերակը: Սակայն մեծ հաշվով սա, իհարկե, չի կարող հասարակության համար զարմանալի լինել, և ոչ այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը դեռևս մեկ տարի առաջ ըստ էության արդեն իսկ նման հեռանկարները պայմանավորել էր 2017 թվականի ընտրությունների արդյունքով:

Տվյալ պարագայում արժե ուշադրության արժանացնել մեկ այլ հանգամանք: Խոսքն այն մասին է, որ թեև Սերժ Սարգսյանը խոսում է շատ լավ քվե ստանալուց կախվածության մասին, այնուհանդերձ՝ ոչինչ միանշանակ չէ, և առաջին հայացքից գուցե տարօրինակ հնչի, սակայն իրականում Սերժ Սարգսյանի վարչապետական հեռանկարի կամ հավակնությունների հարցում կարող է ավելի մեծ նշանակություն ունենալ ՀՀԿ-ի, այսպես ասած, ավելի վատ արդյունքը, ավելի վատ կամ համեմատաբար դժվար քվեն:

Խնդիրն այն է, որ 2017 թվականի ընտրություններում ՀՀԿ-ի լավ արդյունքը, ամենայն հավանականությամբ, լինելու է կառավարության լավ աշխատանքի արդյունք: Բոլորս, իհարկե, հասկանում ենք, որ լավ արդյունք ասվածը բոլոր դեպքերում, առավել ևս՝ ՀՀԿ-ի դեպքում, խիստ հարաբերական է և ամենևին հոմանիշ չէ արդար կամ օրինական արդյունքին: Սա իմիջիայլոց:

Այսուհանդերձ, ՀՀԿ-ի «լավ քվեն», ըստ էության, նշանակելու է Կարեն Կարապետյանի լավ աշխատանքի արդյունք: Եվ այս պարագայում, բնականաբար, խիստ անտրամաբանական կլինի, եթե Կարեն Կարապետյանը լավ աշխատի, լավ արդյունքներ ապահովի, թեկուզ ՀՀԿ-ին բնորոշ արդյունքի տրամաբանության մեջ, սակայն հանկարծ նա հեռանա, և լավ աշխատող վարչապետին փոխարինի նախագահական պաշտոնը թողած Սերժ Սարգսյանը:

Եվ սա նշանակում է, որ խորքային առումով Սերժ Սարգսյանի համար առավել նախընտրելի է լինելու, եթե ՀՀԿ-ն արձանագրի համեմատության և հարաբերականության տիրույթում գտնվող «վատ արդյունք», որը չլինի, իհարկե, այնպիսին, որ առաջացնի հետընտրական ցնցումներ, սակայն չլինի նաև այնպիսին, որ աներկբայորեն վկայի Կարեն Կարապետյանի հաջողության մասին: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանին պետք է այնպիսի իրավիճակ, երբ արդյունք կլինի, սակայն զուգահեռ կլինի նաև Կարեն Կարապետյանի կառավարության անհաջողություն և անարդյունավետություն:

Եվ եթե սա չլինի մինչև 2017 թվականը, ապա նույնիսկ այս պարագայում՝ Կարապետյանի լավ արդյունքի դեպքում, 2017 թվականից հետո Սերժ Սարգսյանը պետք է ամեն ինչ անի Կարապետյանի կառավարության անարդյունավետության համար, որպեսզի դրանով նախապատրաստի իր վարչապետության հիմքերը:

Ասել կուզի՝ Սերժ Սարգսյանն ըստ էության հայտարարել է, որ Կարեն Կարապետյանն իր ապագա մրցակիցն է կամ «զոհը»:

 

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված