Սեքս-սկանդալ Ռուսաստանում. Երիտասարդ աղջիկներին մերկացրել են ակումբի բեմի վրա, իսկ տեսագրությունը հրապարակել համացանցում
LifeՌուսաստանի Դաշնության Ռոստովի շրջանի երկու բնակչուհիներ մերկացել են գիշերային ակումբում, որպեսզի հաղթեն մրցույթը և շահեն շրթունքները մեծացնելու վիրահատության վկայականը: Սա մասին հայտնում է Life.ru լրատվականը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Ինչպես նշվում է՝ աղջիկներին բացի խոստացյալ շահումը տրվել է նաև բոնուս նվեր՝ անսահամանափակ կոկտեյլ: Բայց տեսանյութում պարզ երևում է, որ մեր հերոսուհիներից միայն մեկին է տրվում շրթունքների պլաստիկ վիրհատության վկայականը, իսկ մյուսին տրվում է գեղեցկության սրահի անվճար մուտքի տոմս: Տեղի ԶԼՄ-ները նշում են, որ նման մրցույթները սովորական երևույթ են գիշերային ակումբներում և հաճախակի են տեղի ունենում: Իսկ երբ աղջիկների լուսանկարները տարածվում է համացանցում, օրինապահ մարմինները հազվադեպ են փակում այդ ակումբները: