Հայերեն


Կարող է՝ անփորձությունից ելնելով որոշ սխալներ են թույլ են տալիս հայ-ռուսական հարաբերություններում. Արամ Սարգսյանը` 100 օրվա գործունեության մասին

Հասարակություն

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում, ամփոփելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության 100 օրվա գործունեությունը, նշեց, որ սկզբունքայինն այն է, որ փորձում են ձերբազատվել անցյալի ախտից: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա նա ասաց. «Նիկոլ Փաշինյանն անընդհատ հաստատում է, որ հայ-ռուսական հարաբերություններն իր համար ամենակարևորն են, կարող է՝ անփորձությունից ելնելով իրենք որոշ սխալներ թույլ են տալիս: Դաշնակցի հետ հարաբերությունները պետք է լինեն ամբողջովին վստահելի և ամբողջական նպաստող մեր պետական և ազգային շահերին, մյուս երկրների հետ պետք է փոխշահավետ հարաբերություններ, բայց չպետք է կաշկանդեն մեր փոխհարաբերությունները հիմնական դաշնակցի հետ»:

- Պարոն Սարգսյան, ձեր հայացքները հայտնի են. Ձեզ գոհացնո՞ւմ է արտաքին քաղաքական ոլորտում, մասնավորապես, հայ-ռուսական հարաբերություններում այս ընթացքում արձանագրված վայրիվերումները: Հիշենք՝ Փանիկի դեպքեր, դրանց՝ սադրանք որակումը, ապա Խաչատուրովի ձերբակալություն, Լավրովի հայտարարություն, հետո Փաշինյանն ասում է՝ բոլորը պետք է ադապտացվեն նոր քաղաքական իրավիճակին՝ ռուսների համատեքստում: Մի խոսքով՝ կա կարծիք, որ այս հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում:

-Գիտեք՝ միշտ կողմնակից ենք եղել բազմավեկտոր քաղաքականությանը, բայց որովհետև դաշնակցային հարաբերություններն առանձնահատուկ հարաբերություններ են, դրանք պետք է պահպանվեն և զարգանան: Այսօրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանն անընդհատ հաստատում է, որ հայ-ռուսական հարաբերություններն իր համար ամենակարևորն են, կարող է անփորձությունից ելնելով՝ իրենք որոշ սխալներ թույլ են տալիս: Բազմավեկտոր ասելով մենք նկատի ունենք հետևյալը. դաշնակցի հետ հարաբերությունները պետք է լինեն ամբողջովին վստահելի և ամբողջական նպաստող մեր պետական և ազգային շահերին, մյուս երկրների հետ և մյուս ուղղություններով պետք են փոխշահավետ հարաբերություններ, բայց չպետք է կաշկանդեն մեր փոխհարաբերությունները հիմնական դաշնակցի հետ:

-Ի՞նչ է նշանակում՝ անփորձությունից ելնելով:

- Այն, որ իրենք չեն տիրապետում բոլոր գործիքակազմին և հարցերին. դա գալիս է անփորձությունից, քանի որ չեն էլ եղել այդ բնագավառում կամ եթե եղել են կառավարող չեն եղել: Իհարկե, Խաչատուրովի հետ կապված մեծ սխալ է թույլ տրված, որովհետև եթե նրան պետք է մեղադրեին, ապա կար համապատասխան ընթացակարգ` հետ կանչել սեփական ներկայացուցչին, նրան արդեն ազատել այդ պաշտոնից, որ ՀԱՊԿ-ի հետ առնչություն չունենա, ներկայացնել նոր թեկնածու, ում շատ հասկանալի կարող է լինել բոլորի համար, նոր հետո իրավական գործողություններ իրականացնել: Արվեց հակառակը` մարդուն իր պաշտոնավարման ընթացքում ներկայացվեց մեղադրանք, որն առնչվեց ՀԱՊԿ-ի հեղինակության հետ, և դա Ռուսաստանի և Ղազախստանի կողմից ընկալվեց, որ իրավաչափ չէ և իր գործողություններն, իհարկե, վնաս են հասցնում այդ կազմակերպության հեղինակությանը: Այստեղ երեք բան կա. կա՛մ սա իրոք անփորձությունից էր, որ էֆորիայի մեջ փորձեցին արագ հարցերը լուծել, կա՛մ հակառակը` չհասկացան, թե ինչ են անում, երրորդը` հասկանալով արեցին: Ես չեմ կարող ասել, թե որն է եղել իրականում:

- Իսկ չե՞ք կարծում, որ Հայաստանի նման երկրին, որ դանդաղ պատերազմի, շրջափակման մեջ է, թույլատրված չէ ներքին քաղաքականությունը տարածել արտաքին քաղաքականության վրա:

-Այստեղ միանշանակ է, որ փոխհարաբերությունները, որոնք հիմա ձևավորվում են նոր պայմաններում, պետք է կարգավորվեն, ադապտացվեն, պարզաբանվեն, ես կարծում եմ, որ այդ շրջաննն ենք ապրում: Ինչ վերաբերում է տարածաշրջանում և աշխարհաքաղաքական այն գործընթացներին, որոնք ազդում են մեր պետության կարգավիճակի վրա, մենք իրավունք չունենք կատակներ կամ այսպես ասած՝ լոպազություն անելու: Մեկ տարուց ավելի անընդհատ զգուշացնում ենք՝ Նախիջևանի ուղղությամբ ինչ լարվածություն է, որը շարունակվում է, և կարծում ենք, որ պատահական չէ, այստեղ շատ կարևոր է, թե ինչ դիրքորոշում է ունենալու Ռուսաստանը իրադարձությունների վերաբերյալ: Նույնը Կասպյան ծովի գագաթաժողովին իրենց ընդունված որոշման հետ կապված, երբ մենք հստակ տեսանք, որ Ռուսաստանը որոշակի զիջումների գնաց Ադրբեջանին, Ղազախստանին: Մենք պետք է հասկանանք, որ մի կետն ենք ընդհանուր քաղաքականության, նրանք հաշվի են առնում իրենց սեփական շահերը, դրա համար որպեսզի «մուննաթ» չգանք, պետք է շատ ճշգրիտ որոշակի քաղաքականություն վարել: Այն ուղղությունները, որոնք հիմա գտնում ենք, որ ազդեցիկ են լինելու, այդ թվում ներքին քաղաքականությանը, այդ ուղղություններով պետք է ձևավորվեն համապատասխան մասնագիտական խմբեր, որոնք մշտապես պետք է աշխատեն այդ ուղղությունների հետ` Ռուսաստան, Չինաստան, Իրան, ԱՄՆ և Եվրոպա: Պետք է ոչ միայն սեփական կարողությունների վրա հույս դնեն, այլ ընդլայնեն այդ շրջանակը, մարդկանց ներգրավեն, որոնք իսկապես կարող են օգտակար լինել և միասին աշխատեն:

- Ներքին և արտաքին ոլորտներում ինչպե՞ս կգնահատեք, ի՞նչ տվեց այս հարյուր օրը, քրեական հետապնդում, իլյուստրացիա, կոռուպցիայի դեմ պայքար:

-Գլխավորը, ինչ որ տալիս է այս հարյուր օրը և Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, այն է, որ մենք փորձ ենք անում ձերբազատվել անցյալի ախտից, դա մեզ համար շատ սկզբունքային նշանակություն ունեցող հարց է: Եթե այս աշխատանքը հետևողական և արդյունավետ լինի, մեր կուսակցությունը բազմիցս ասել է, որ մենք պաշտպանելու ենք այդ քաղաքական գիծն այնքան ժամանակ, որքան այս ախտից մեզ պետք է փորձենք ազատել: Ինչ վերաբերում է բարեփոխումներին, ապա այդ առումով փորձեր կան, ես կարծում եմ, որ նրանք դեռ շոշափում են բոլոր այդ մեխանիզմները, որպեսզի գտնեն համակարգի փոփոխության բանալին, որով, երևի թե, շատ ավելի անարյուն` նկատի ունեմ առանց ցնցումների, բայց էվոլյուցիոն ճանապարհով անցնենք տնտեսավորման նոր կացութաձևին, եթե դա էլ կատարվի, մենք լիովին կպաշտպանենք այդ քաղաքականությունը: Ինչ վերաբերում է «հաշվեհարդարին», ինչպես ոմանք փորձում են դա ներկայացնել, ես կարծում եմ, որ հատվածական գնահատականներ տալը վտանգավոր է: Հատվածական գնահատականը որոշակի սուբյեկտիվություն իր մեջ կարող է պարունակել, իսկ երբ տալիս ենք ամբողջական գնահատական, հատկապես, երբ գույքագրում ենք, թե ինչ ունենք, և ինչ է մնացել, դա հեշտ գործ է: Մեզ համար գլխավոր հարցերից մեկն այն է, թե պետական պարտքի առումով ինչ ենք ստացել, ինչ ենք ստեղծել: Մենք այսօրվա դրությամբ չենք կարող ասել, թե յոթը միլիարդ ստացած պարտքից ինչ ենք ստեղծել, քանի որ մեր վերլուծությունները, որ մենք ներկայացրել ենք չորս վարչապետներին, ցույց են տալիս, որ մենք բացարձակ միայն ու միայն կորուստներ ենք ունեցել, եթե խոսքը գնում է որևէ տնտեսական զարգացման ճանապարհին գումար ծախսելուն: Մենք առաջարկներ ենք ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, դեռ արձագանք չունենք:

Մի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձին
Ամենադիտված