Հայերեն


ՌԴ-ն այն երկիրը չէ, ում հետ կարելի է այս լեզվով խոսել, նման սխալների գինը շատ ծանր է. Ռոբերտ Քոչարյան

Հասարակություն

Եկեք իմ դեմ հարուցված քրեական գործը չկապենք Ռուսաստանի հետ, ես չեմ ուզում՝ սա անձնավորված լինի, բայց ես մտահոգություն ունեմ, որ վարչապետը ասում է , որ ամբողջ աշխարհը պետք է ինքն իրեն ադապտացնի, հարմարվի Հայաստանի նոր իրավիճակին:

Այս մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ընթացքում նշել է ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը: «Դա ասվում է Ռուսաստանին, իսկ Ռուսաստանն այն երկիրը չէ, ում հետ կարելի է այս լեզվով խոսել. մեր ստրատեգիական գործընկերն է, և առանց այդ ստրատեգիական գործունեության մեր պաշտպանության հարցը մեծ, շատ մեծ վտանգի տակ է:

Կամ երեկվա կատարվածը՝ երկաթուղու հետ կապված, որը Ռուսաստանի երկաթուղուն կառավարման է տված: Ես տպավորություն ունեմ, որ չեն պատկերացնում իրական վտանգները, աշխարհաքաղաքական վիճակը , անում են մի կարգի հայտարարություններ, բայց գործնականում մենք տեսնում ենք այլ կարգի քայլեր:

Այսպիսի հարցերով կատակ անել չի կարելի, այն գինը, որը նման սխալների համար տալիս են, շատ ծանր գին է, շատ ավելի զգույշ պետք է լինել: Ես այդ հարցերում ունեմ մեծ մտահոգություն»,-շեշտել է նա:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, իր հերթին հայտարարել էր, որ Ռուսաստանը և բոլորը պետք է ադապտացվեն Հայաստանում ստեղծված նոր իրավիճակին։

Անդրադառնալով դիտարկմանը, որ նշվում է՝ հիմա ՀՀ-ն շատ ավելի արժանապատիվ կեցվածքով է հանդես գալիս՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Դու պատասխանատու ես այս ժողովրդի, այս երկրի տարածքային ամբողջականության, Ղարաբաղի համար: Քո անձնական արժանապատվության դիմաց դու դնում ես հայ ժողովրդի անվտանգությունը, քո կեղծ մեկնաբանությունը արժանապատվության դնում ես մեկ նժարի վրա, մինչդեռ մյուս նժարի վրա քո երկրի անվտանգությունն է, հազարավոր մարդկանց կյանքն է, Ղարաբաղի անվտանգությունն է, այն հողերն են, որոնք այսօր վերահսկվում են մեր բանակի կողմից:

Եթե սա ադեկվատ մոտեցում է, ես դա չեմ ընդունում և դրա համար, այո, վերադառնում եմ քաղաքականություն: Ես չեմ ընդունում սա: Եվ մեր ժողովուրդը նաև պիտի այս կարծիքը լսի: Ես հասկանում եմ, որ կա իշխանություն և ունի իր մոտեցումները, բայց ոչ ոք չի զրկել ինձ և մյուսներին իրավունքից ունենալ այլ կարծիք և հնչեցնել այդ կարծիքը: Ի՞նչ եք իրար խառնվել, ինչի՞ են խանգարում, այլ կարծիք չպիտի՞ ունենանք այս երկրում»: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ չի համարում, որ հեղափոխություն է եղել որպես այդպիսին:

Մի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձին
Ամենադիտված