ԱՄՆ–ն Թուրքիային նոր պատժամիջոցներով է սպառնացել
ԱշխարհԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է Թուրքիայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ մտցնելու պատրաստակամության մասին, եթե ամերիկյան պաստոր Էնդրյու Բրանսոնը ազատ չարձակվի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան հրաժարվել է ԱՄՆ–ին հանձնել ձերբակալված ամերիկյան պաստորին։
Օգոստոսի 15-ին լրացել է Սպիտակ տան վերջնագրի ժամկետը, որը հայտարարել էր, որ պաստորին ազատ չարձակելու դեպքում Թուրքիային նոր պատժամիջոցներ են սպասվում։