Իլհամ Ալիեւը կոնկրետ առաջարկություններով է հանդես եկել
ԱշխարհԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն առաջարկել է Բաքվի, Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ էներգետիկ միջանցք ստեղծել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն էլեկտրաէներգիա ներկրող երկրից վերածվել է արտահանողի:
«Արտահանման պոտենցիալն աճում է: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք հուսալի էներգետիկ միջանցք ձեւավորել: Այն կարող է էներգիայի փոխանակում ապահովել երեք երկրների միջեւ, ինչպես նաեւ ելք նոր շուկաներ»,- Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է Ալիեւը: