Հովազի և կոկորդիլոսի մահացու մենամարտի տեսագրությունը հայտնվել է համացանցում
LifeԿենսաբան ուսանողները, որոնք պրակտիկա էին անցնում բրազիլական ազգային Encontro Das Aguas պարկում, տեսագրել են կոկորդիլոսի և հովազի մահացու մենամարտը։
Չնայած, որ կռիվը ջրում էր տեղի ունենում, սողունի տարածքում, վայրի կատվին հաջողվում է հաղթել։
Հովազի և կոկորդիլոսի ճակատամարտը տեղի է ունեցել Չորիչ–Նեգրո գետի վրա։ Տեղի բնակիչները լավ ծանոթ էին բծավոր գիշատչին, Բրազիլիայում այդ հայտնի հովազին Միք Յագուար են կոչում ի պատիվ The Rolling Stones-ի մեներգիչ Միք Ջագերի։
Կադրերում երևում է, թե ինչպես է Միքը մտնում ջուրը և հարվածում կոկորդիլոսի ներքևի ծնոտին։ Տեսանյութի հեղինակները խոստովանել են, որ նման արդյունքի չէին սպասում։