Նունե Եսայանը ոչ սթափ վիճակում մեքենա է վարել. մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք
LifeԵրևան քաղաքում ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցների կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում երգչուհի Նունե Եսայանի ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել:

Նախնական տեղեկություններով՝ երգչուհին իր BMW X3 ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Մեքենան դեռևս գտնվում է հատուկ պահպանվող տարածքում: