ՀՀ դեսպանը ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր
ՔաղաքականությունԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինն օգոստոսի 16-ին ընդունել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքից:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: