Հայերեն

«Կյանքում բրենդամոլ չեմ դառնա». Մարիա Չանդիրյանը՝ հագուստի նախընտրությունների ու նոր ֆոտոշարքի մասին

Life

Պարուհի, դերասանուհի Մարիա Չանդիրյանը ֆոտոշարքերի սիրահար է և աշխատանքին զուգահեռ հաճույքով մասնակցում է նաև լուսանկարահանումների: Աժիոտաժի ու արկածների սիրահար աղջկա հերթական նոր ֆոտոշարքը տարբերվում է իր պոզիտիվությամբ: Մարիան լուսանկարներն առաջինը տրամադրել է BlogNews.am-ին ու պատմել մտահղացման ու նկարահանումների ընթացքի մասին: Ի դեպ, առիթից օգտվել ենք ու գեղեցկուհու հետ զրուցել նաև ինքնատիպ ոճի ու հագուստի նախընտրությունների մասին:

«Ֆոտոշարք անելու առաջարկը ստացել եմ Լուիզա Կարախանյանից, ով լուսանկարչությամբ զբաղվում է դեռ 13 տարեկանից: Նա Հայաստանում չի բնակվում, սակայն երբ արձակուրդներին գալիս է, որոշում ենք միասին մի հետաքրքիր բան անել: Ու այս անգամ էլ ծնվեց ֆոտոշարքի գաղափարը: Ասեմ, որ միանգամից համաձայնեցի, որովհետև նոր լուսանկարների ու նոր շնչի կարոտ է»:

Մարիան ֆոտոշարքի միջոցով ցանկացել է կարծրատիպ փոխել: Որքանով է հաջողվել՝ դժվարանում է ասել, սակայն, ըստ նրա, մի բան ակնհայտ է՝ իրեն այդ կերպարում դեռ ոչ ոք չէր տեսել. «Չգիտես ինչու, բոլորին միշտ թվում է, որ եթե խոսքը ֆոտոնկարահանման մասին է, ուրեմն՝ ինչ-որ սիրուն աղջիկ պետք է լինի, ընդ որում՝ լայն ժպիտով ու կարճ զգեստ հագած: Բայց այս անգամ մենք ցանկացել ենք փոխել այդ մտայնությունը: Ամենակարևորը՝ այս ֆոտոշարքում կա տրամադրություն: Լուիզայի հետ քննարկել ենք կերպարն, ու երկուսիս էլ դուր է եկել այն, ինչը ստացել ենք: Սա մեր երկրորդ համագործակցությունն էր»:

IMGP0773+l

Խոսելով նորաձևության տենդենցների մասին՝ Մարիան ասում է, որ թեև հետևում է դրանց, բայց ոչ միշտ է կիրառում առօրյայում. «Ես ինձ չեմ համարում ամբոխային անձնավորություն, որ եթե ինչ-որ բան թրենդի մեջ է, անպայման ես պիտի անեմ: Եթե ինչ-որ բան ինձ դուր է գալիս, ես անպայման կօգտագործեմ դա՝ անկախ նրանից՝ թրենդային է, թե ոչ»:

Դերասանուհու զգեստապահարանում գերակշռում է սև գույնը՝ չնայած նրան, որ Մարիան սիրում է գունեղ հագնվել. «Ինձ կարելի է տեսնել ամեն գույնի հագուստով: Բայց նկատել եմ, որ սևը և մոխրագույնը շատ են: Դեռ փոքր տարիքից սևը համարել եմ ամենաէլեգանտ գույնը: Ինձ թվում է՝ գեղեցիկ ներկայանալու համար ինչ իրավիճակում էլ լինի, սև զգեստն ավելի սլացիկ է դարձնում կնոջը։ Ամեն տրամադրության հետ կարողանում եմ հարմարացնել սևը»:

IMGP0794+l (1)

Մարիան ոչ թե բարձրակրունկների կամ սպորտային կոշիկների սիրահար է, այլ մոլի սիրահար. «Իմ տեսակն այնպիսին է, որ ես փոփոխման եմ ենթարկվում բարձրակրունկով և սպորտային կոշիկով: Ուղղակի խնդիրն այն է, որ սպորտային կոշիկով բռնում եմ մեծ պայուսակ, ինչի մեջ կարողանում եմ տեղավորել ավելին, քան հնարավոր է պատկերացնել: Սիրելով ինձ, իմ առողջությունը՝ նախընտրում եմ առօրյայում բարձրակրունկներով ինձ չտանջել, չնայած շատ սահուն եմ քայլում ու ինձ հարմար զգում դրանցով: Պետք է իմանալ բարձրակրունկը որտեղ ու երբ կրել: Չեմ կարծում, որ ճիշտ է, երբ աղջիկները դեռ ուսանողական տարիներից իրենց կրունկներով տանջում երթուղայիններում: Այդ առումով ես ավելի շատ նման եմ եվրոպացիներին, սիրում եմ հարմարավետությունը: Չեմ հասկանում, որ առավոտյան շուտ արթնանում են, հագնում են տոնական շրջազգեստ, բարձրակրունկներ, խիտ դիմահարդարում ու այդպես գնում են, օրինակ, դասի: Մենք պետք է մեզ սիրենք, աղջիկներ ջան, քանի որ, անկախ նրանից՝ մենք բարձրակրունկով ենք, թե սպորտային կոշիկով, մենք գեղեցիկ ենք»:

IMGP0938+l

Պարզվում է՝ Մարիան շատ աղջիկներից տարբերվում է նաև նրանով, որ հաջորդ օրվա հագուստի ընտրության վրա գրեթե ժամանակ չի ծախսում։ Ահա թե ինչպես. «Քանի՞ ժամ եմ նվիրում հաջորդ օրվա հագուստը ընտրելուն: Կասեմ՝ ոչ մի րոպե: Նախկինում դա, իհարկե, խնդիր էր, քանի որ եթե մի հագուստ հավանում էի, անընդհատ նույնն էի կրում, ու իմ շրջապատում մտածում էին, որ ես ուրիշ հագուստ չունեմ: Հիմա ես այդ խնդրին լուծում եմ գտել, ունեմ իմ ոճաբանը՝ Ռիվա Համբարձումյանը, ով զբաղվում է իմ հագուստներով՝ անկախ նրանից՝ ուր եմ ես գնում: Նույնիսկ երբ ես արտերկրում եմ, նրա հետ պարտադիր խորհրդակցում եմ: Շատ կուզենայի, որ մեզ մոտ ընդունված լիներ ոճաբաններին դիմելը, որովհետև շատ հաճախ հագուստը մեզ վրա տեսնում ենք այլ կերպ, իսկ ոճաբանն այլ տեսանկյունից է նայում: Ռիվան կարողանում է բացահայտել իմ ոճային կողմերն ու ընդգծել դրանք: Ես նրան ամբողջությամբ վստահում եմ»:

IMGP1017+l

Մարիան բրենդամոլ չէ, ասում է՝ այդքան հարուստ չէ, որ իրեն թույլ տա օգտվել հանրահայտ նորաձևության տների հավաքածուներից. «Ինձ համար բրենդ են Dior-ը, Dolce & Gabbana-ն, Chanel-ը, բայց առայժմ ես ինձ չեմ կարող թույլ տալ հագնել այդ բրենդների հավաքածուներից: Հետևում եմ այս նորաձևության տների նորություններին, ունեմ նախընտրած ոճեր, բայց առայժմ չեմ օգտվում: Կյանքում չեմ դառնա բրենդամոլ ու կախվածություն ձեռք չեմ բերի: Գուցե մի օր պայուսակի համար վճարեմ օրինակ 5000 դոլար, բայց գոնե այս պահին ինձ այդպիսի շքեղություն թույլ տալ չեմ կարող: Կարծում եմ՝ ես շորասազ եմ, ինչ էլ հագնում եմ, իմ մարմնի կառուցվածքի հետ գեղեցիկ է լինում: Այդ առումով ավելի թեթև եմ ապրում»:

Պարուհու համար հագուստներ ընտրելիս ամենակարևորը հարմարավետությունն ու որակն են. «Հագուստի լավ ու վատ լինելը պայմանավորված չէ գնով»:

Առօրյայում Մարիային կարելի է տեսնել ամեն տեսակ հագուստով. «Ես ըստ տրամադրության եմ հագնվում և չեմ սիրում միօրինակությունը: Նախընտրած ոճ չունեմ, ինձ լավ եմ զգում ցանկացած ոճում»:

38633611_282993685617389_8197013791007834112_n

IMGP1061+l

39223256_940276756176429_645798498171617280_n

Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ամենադիտված