Հայերեն


Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ. Ն. Փաշինյան (թարմացված, տեսանյութ)

Հասարակություն

Ամփոփելով Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Ես հանրապետականներին և նրանց սատելիկներին խորհուրդ եմ տվել սատանի մայլում քյանդրբազություն չանել, հիմա էլ նույն խորհուրդն եմ տալիս»:

Հանրահավաքն ավարտվեց:

20: 43

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Մարտի 1»-ի գործին և նշեց, որ ՀՔԾ պետի հարցազրույցները լսելով՝ կարող է ասել, որ, ըստ էության, այդ գործն ամբողջ ծավալով բացահայտված է: «Պատասխանատու եմ ասում՝ չկա տարբերակ, որ ոճրագործներից, նրանց պարագլուխներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից»,-ասաց նա:

Նա նաև անդրադարձավ ներքաղաքական վիճակին և նշեց, որ մինչ մայիս պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, և հիմա Սահմանադրական հնարավորությունը հետևյալն է, որ ես, որպես վարչապետ, պետք է հրաժարական տամ, և խորհրդարանը երկու անգամ անընդմեջ չընտրի վարչապետ, որ տեղի ունենա խորհրդարանական ընտրություն:

 

Հիմա նրանք մտածում են, թողենք, հրաժարական տան, հետո արագ, թաքուն կընտրենք նոր վարչապետ»,-ասաց նա և նշեց, որ այդ մարդիկ շարունակում են չհասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում:

«Բայց քանի որ չեն հասկանում՝ ինչ է կատարվում Հայաստանում, մենք կնախաձեռնենք Սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետևյալը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլ խորհրդարանը ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին»,-ասաց նա:


20: 40

Նիկոլ Փաշինյանը կարևորեց պետական կառավարման համակարգի արդյունավեետության բարձրացումը, քանի որ այսօր ըստ էության անարդյունավետ կերպով ծախսվում է պետական բյուջեի մի հսկայական մասը:

Նա նշեց, որ նախարարությունների, պետական կառավարման մարմինների թիվը շոշափելիորեն պետք է կրճատվի: Նա կարևորեց ներդրումների ներգրավումը և կոչ արեց գալ Հայաստան և կատարել լրջագույն ներդրումներ, քանի որ ՀՀ-ում հաստատված է օրենքի գերակայություն:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ ոչ մի բիզնես չի փակվելու, ոչ մի բիզնես, գործարան, ունեցվածք չի խլվելու: «Հիմա էլ ՀՀԿ-ները, հակահեղափոխականները լուրեր են տարածում, որ ներդրումները չեն գալիս և սպասում են, թե ինչ է լինելու և նշեց, որ ոչ մի բան էլ չի լինելու, և այն, ինչ եղել է, արդեն եղել է, և հայ ժողովրդի հաղթանակը անշրջելի է»,-ասաց նա:

20:38

Վարչապետ Փաշինյանն իր ելույթում նկատեց, որ պրակտիկա կար նախորդ իշխանությունների մոտ՝ գործողությունների պատասխանտվությունը դուրս գցելու: «Իբր այդ իրենք չեն մեղավոր, դրսում ուժեր կան, որ թույլ չեն տալիս կոռումպացված չլինել: Երբ նրանք բանտի ճանապարհին են, զանգում են Ռուսաստան, ասում են, որ ձեր դեմ են անում:

Իզուր մի զանգեք, այդ զանգերը ձեզ չեն փրկելու, քանի որ Մոսկվայում միամիտ մարդիկ չկան, Երևանում ևս միամիտ մարդդիկ չկան»,-ասաց նա:

Վարչապետն ավելացրեց, որ պետական կառավարման համակարգի կառավարումը ստանձնելով համոզվել են, որ դա նման է սուտլիկ որսկանի երեք կաթսաներին, որ երկուսը ծակ է, մեկն էլ ընդհանրապես տակ չունի: «Մեր պետությունը այնքան կոռուպացված է եղել, որ որքան վերևից արդյունքը լցրել ենք այդ կաթսաների մեջ, տակերից փախել է մի քանի տասնյակ կոռումպացվածների գրպաններ: Բայց պաշտոնապես ուզում եմ ասել, որ այսօր ՀՀ-ում կոռուպցիա չկա, սա չի նշանակում, որ չկա ոչ մի պաշտոնյա, որ կաշառք չի վերցնում, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մեջ չկան կոռումպացված անձիք և չեն լինելու, ես դա ձեզ անձամբ երաշխավորվում եմ»,-ասաց նա և նշեց, որ կարող են վստահ լինել, որ պետական բյուջեի ամեն մի լումա պահպանվելու է և ծախսվելու է նպատակային:

20: 25

Վարչապետն իր ելույթում անդրադարձավ նաև հայ-ռուսական հարաբերություններին և ծիծաղելի համարեց այն գնահատականը, թե հայ-ռուսական հարաբերություները վատ մակարդակի վրա են: Նա նշեց, որ 2 անգամ հանդիպում է ունեցել նախագահ Պուտինի հետ և երեք անգամ հեռախոսազրույց է ունեցել:

Փաշինյանը վստահեցրեց, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլ ի հեճուկս ՀՀԿ-ի՝ լավ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են: «Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռևերենսներ չեն լինելու, և նպատակներից մեկը հայ-ռուսական հարաբերությունները խորացնելն է»,-ասաց նա:

Նա հայտնեց, որ շուտով կիմանան հայ-ռուսական համատեղ հումանիտար նախագծի մասին, որը աննախադեպ է երրորդ հանրապետության պատմության մեջ: «Դա լինելու է մի համագործակցություն, որը նախադեպ չի ունեցել և լինելու է կոնկրետ ապացույցը, որ գնում ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ»,-ասաց նա: Նա նշեց, որ Հայ-ռուսական ռազմավարական հարաբերություները խորանալու են, և ԵՄ-ի հետ ևս հարաբերությունները լավացնելու են:

20:21

Լրատվամիջոցներ են առնում, ֆեյքեր են վարձում, որ գրեն, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու: Այս մասին ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես Ղարաբաղի հարցով դեռ ոչ մի բան չեմ բանակցել: Նրանք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց ուրիշ բանի մասին չեն բանակցել, և ես դա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Արցախի անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետությունը, և ինքը բանակցում է ՀՀ-ի անունից: Բայց դիմելով ժողովրդին՝ կոչ արեց հաստատել, որ պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի: «Բայց մենք նաև պատերազմ չենք ուզում, մենք իսկապես պատրաստ ենք խաղաղ բանակցությունների, հասնել խաղաղ կարգավորման, բայց նա, ով փորձում է ինձ վրա որևէ կասկած գցել, նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ, այլ ժողովուրդն է:

Եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որը ես կհամարեմ, որ լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, որ ես ձեզնից թաքուն գործողություն կանեմ կամ թուղթ կստորագրեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ կարելի է խոսել, ես կգամ ու կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ, և դուք կորոշեք` գնում ենք, թե չենք գնում»,-ասաց նա:

Նա նշեց նաև, որ կան մարդիկ, որ խոսում են, թե Հայաստանում քաղաքացիական պատերազմ կարող է լինել: «Քաղաքացիական պատերազմ տո միայն ձեր օֆիսներում կարող է լինել: Դուք քանի քաղաքացու աջակցություն ունեք, 17 նախկին կոռուպցիոներ, 22 հատ էլ ֆեյք»,-ասաց նա և նշեց, որ եթե մեկը սպառնաց քաղաքացիական պատերազմով, նրանով ԱԱԾ-ն է զբաղվելու:

 

20:12

Հրապարակում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց, որ նրանք, ովքեր քաղաքական հալածյալ են, ապա ինչու են հիմա ազատության մեջ: «Թե՞ ձեզ թվում է՝ մենք ձևերը չգիտենք դատավորներին զանգելու, հաթաթա տալու: Մենք հրաժարվել ենք այդ պրակտիկայից, և հպարտ եմ մեր կառավարության համար, որ հրաժարվել ենք այդ պրակտիկայից»,-ասաց նա և նշեց, որ դա չի նշանակում, որ որևէ մեկին թույլ են տալու խուսափել պատասխանատվությունից:

«Բացառում եմ, որ որևէ մեկը կխուսափի «Մարտի 1»-ի 10 քաղաքացիներին սպանելու և ՀՀ-ում պետական հեղաշրջում իրականացնելու պատասխանատվությունից: Չի կարող լինել այդպիսի բան: Նստելու եք բոլոր մարդասպաններով, և լիազորված եմ սա հայտարարել ՀՀ ժողովրդի, քաղաքացիների անունից»,-ասաց նա:


20: 05

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս հարյուր օրվա ամենահիշարժան ձեռքբերումներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է համարում: Նա հիշեցրեց, որ խոստացել էր, որ բացահայտելու են ՀՀ «թալանչիներին» և հերթով անում են դա:

«Կոռուպցիայի դեմ պայքարում կարևորագույն խնդիրները ոչ թե բանտերը լցնելն է, այլ ձեզանից գողացված գումարերը լումա առ լումա վերադարձնելը: Այսօր արդեն տասնյակ միլիոն գողացված դոլարներ վերադարձվել և վերադարձվում են պետությանը, սակայն իրավապահ մարմինները աշխատում են խստագույն ծանրաբեռնվածությամբ: Տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք հարց են առաջացնում, թե դատական համակարգը ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև բարոյապես ի վիճակի է իրականացնել կոռուցպիայի դեմ պայքար»,-ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ տեսակետներ են հնչում, որ դատավորների զգալի մասը սպասարկել է երկար տարիներ կոռուպցիոն համակարգին, բազմաթիվ դատավորներ եղել են կոռուպցիոն համակարգի մաս, և այս իմաստով անվստահությունը դատական մարմինների նկատմամբ շարունակում է շատ խորը մնալ, սա չափազանց նուրբ թեմա է, և չպետք է տրվեն դատական իշխանության գործերին միջամտելու գայթակղությանը:

Նա վստահեցրեց, որ առաջին իսկ օրից դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից հրաժարվել է, սակայն դա չի նշանակում, որ նախորդ իշխանությունից պետք է հրահանանգեր լինեն: «Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ»,-ասաց նա:
Վերջինս չափազանց կարևոր համարեց, որ դատական համակարգի այսօրվա վիճակը արձանագրելով լուրջ քննարկում ունենան, և որոշում կայացնեն, թե արդյոք պետք է անցումային արդարադատության մարմիններ ստեղծեն:

«Դրանք մեզ կարող են անհրաժեշտ լինել, ոչ միայն այն պատճառով որ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդավարական հեղափոխությանը, այլ այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ»,-ասաց նա և օրինակ բերեց, որ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հարազատ եղբոր ընդամենը մեկ հաշվեհամարում հայտնաբերվել է 30 միլիոն դոլար: «Մեկը կար, որ ասում էր՝ չեն հարցնելու այդ տասը տոկոսները, հարցնելու ենք, և մենք էլ պատասխանելու ենք, և դուք էլ լինելու եք պատասխան տվողը չկասկածեք»,-ասաց նա:


20:00

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2017 թվականի աշնանը հայտարարել է, որ շաքարավազի և բանանի մենաշնորհը վերացնելու համար 15-40 րոպե անհրաժեշտ և վարչապետ դառնալուց հետո դա արել է 40 րոպեում: Նա հայտարարեց, որ այսօր չկա բանանի, բենզինի մենաշնորհ, կա միայն իշխանության մենաշնորհ և այդ մենաշնորհի տերը ՀՀ ժողովուրդն է:

«Ես ուզում եմ ասել նաև, թե ինչպես ենք մենք պատրաստվում ճեղքումով զարգացնել ՀՀ տնտեսությունը. մենք դա անելու ենք նույն մոդելով, ինչ մոդելով որ արեցինք թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը»,-ասաց նա:

Փաշինյանը հարց բարձրացրեց, թե ինչու երկար տարիներ Հայաստանում հեղափոխությունտեղի չէր ունենում և պարզաբանեց, որ մարդիկ մտածում էին, թե ընդդիմությունը պետք է աներ դա. «Բայց մեր հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, որ դուք բոլորդ հասկացաք, որ ոչ միայն ընդդիմությունը, այլ ձեզնից յուրաքանչյուրը պետք է անի հեղափոխությունը: Մենք վերացրել ենք ՀՀ-ում տնտեսական մենաշնորհները, և հիմա ձեզնից յուրաքանչյուրն ազատ է աշխատել, ներդրումներ անել, իր մի քառակուսի հայրենիքը ծաղկեցնել և ՀՀ քաղաքական հեղափոխության նման իրականացնել տնտեսական հեղափոխություն»,-ասաց նա:

19:47

ՀՀ-ում չկա կոալիցիա, խորհրդարանական մեծամասնություն, կա ժողովուրդ: Շարունակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա հայտարարեց, որ Հանրապետության հրապարակը հռչակում են Ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին:

«Սա նշանակում է կառավարությունն, ինչպես ձևավորվել է այս հրապարակում, հաշվետու է այս հրապարակին և ենթարկվում է այս հրապարակին»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը կարևորեց հանրաքվեի ինստիտուտի ուժեղացումը և նշեց, որ բազմաթիվ որոշումներ պետք է ժողովուրդը կայացնի հանրաքվեով:

Ըստ նրա`սա պետք է դառնա հեղափոխության երկրորդ ալիքը: «ՀՀ-ն պատմական հեռանկարում կարող է հիշատակվել այնպես, ինչպես հիշատակվում է Հին Հունաստանը, և Երևանը հիշատակվի այնպես, ինչպես Հին Աթենքը, ՀՀ-ն կարող է դառնալ 21-րդ դարի նորագույն ժամանակների Ագորան, որտեղ ստեղծվել է ժամանակակից քաղաքակրթությունը»,-ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ չնայած վերլուծաբանների կանխատեսումներին, ըստ որի` անկում է լինելու հեղափոխությունից հետո, տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշներ են գրանցվել: Նա մի քանի թվային ցուցանիշներ հայտնեց, ըստ որի տնտեսական ակտիվության ցուցանիշը 8,9 տոկոս է կազմել, և կան բոլոր հիմքերը պնդելու, որ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները շարունակելու են աճ ապրել:

Նա հայտնեց, որ հունիսից մինչև օգոստոսի 14-ը ՀՀ է ժամանել 29 986-ով ավելի շատ մարդ, քան մեկնածները, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածներից ավել է շուրջ վեց հազարով, վերջին երեք ամսում ՀՀ է եկել 34 հազարով ավելի օտարերկրացի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նա նաև հայտնեց, որ անշարժ գույքի գները շուրջ 20 տոկոսով աճել են:

«Այս թվերը միասին մի բան են նշանակում, որ ՀՀ-ում հեղափոխության քաղաքական հաղթանակից հետո մենք թեևակոխել ենք տնտեսական հաղթանակների մի ժամանակաշրջան, և ես ուզում եմ հավաստիացնել, որ տնտեսությունում հաջողություններ ենք ունենալու: Մենք ուզում ենք՝ տնտեսական աճի մոդելը փոխվի, որովհետև հասկանում ենք՝ մնալ հին մոդելի մեջ, երբ տնտեսական աճը քաղաքացիներն առանձնապես չեն զգում, մենք հենց դա ենք փոխելու»,-ասաց նա:

 

19:34

Ուղիղ հարյուր օր առաջ ձեր կամքով և ձեր ընտրությամբ ես ընտրվեցի ՀՀ վարչապետ: Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ իր ելույթը շարունակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Հարյուր օր առաջ ես եկա և ասացի, որ դուք հաղթեցիք և ձեր հաղթանակն այն չէ, որ ես ՀՀ վարչապետ եմ ընտրվել, այլ այն, որ դուք եք որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ, և սրանից հետո դուք եք որոշելու, թե ով է լինելու ՀՀ վարչապետ: Ձեր հզոր և միասնական կամքը հաղթանակեց»,-ասաց նա:

Վերջինս նկատեց, որ Համաշխարհային պատմության մեջ չի եղել նախադեպ, երբ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ երկրի վարչապետ ընտրվի մեկը, երբ խորհրդարանում ունի մի քանի վստահելի ձայն, և այս ամենը տեղի ունենա առանց մի կրակոց, առանց մի բռնության, առանց մի զոհի:

Նա ասաց, որ հիմա ոմանք այդ գործոնները փնտրում են արևմուտքում, հյուսիսում: «Այս ամբիոնից հիմա ուզում եմ ի լուր աշխարհի ասել, որ բացառիկ և հզոր այն ուժը, որ հնարավոր դարձրեց այդ աննախադեպ իրադարձությունը հայ ժողովուրդն է, ՀՀ հպարտ և արժանապատիվ հայությունը, Սփյուռքի հայությունը:

Մեր ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը բացառիկ է ոչ միայն իր ձևով, այլ նաև իր բովանադակությամբ, որովհետև ոմանք գուցե չեն նկատել, որ ՀՀ վարչապետը ոչ թե խորհրդարանական մեծամասնության, խորհրդարանական ուժի, այլ հայ ժողովրդի ուղիղ և անմիջական կամքի ներկայացուցիչն է, և սա է պատճառը, որ մենք տեղի ուենցածը անվանում ենք հեղափոխություն, որովհետև ՀՀ-ում տեղի է ունեցել կառավարման ձևի դե ֆակտո փոփոխություն»,-ասաց նա և նշեց, որ հաստատվել է մի համակարգ, որը պատմագիտության մեջ ընդունված է անվանել ժողովրդավարական կառավարում:

Ի դեմ իր ելույթը մի պահ ձայնի պատճառով ընդհատելով Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ձենս սովորելա վարչապետի փափուկ կյանքին, չի դիմանում»:

 

19:20

Հանրապետության հրապարակում այս պահին բեմ բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` իր ընտանիքի հետ միասին, ապա հնչեց ՀՀ հիմնը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց քաղաքացիներին և կոչ արեց ողջունել ներկայիս կառավարության անդամներին` փոխվարչապետներին, նախարարներին, հարթակում գտնվողներին:

«Այսօր բացառիկ օր է և բացառիկ իրադարձություն, այսպիսի բան ՀՀ կյանքում առաջին անգամ է տեղի ունենում: Այսօր այս հրապարակում են գտնվում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ: Այսօր այս հրապարակում են գտնվում ոստիկանության, ԱԱԾ հարյուրավոր աշխատակիցներ, այստեղ են գտնվում Արցախի հանրապետությունից ժամանած հազարավոր հայրենակիցներ, Ռուսաստանի հայության ներկայացուցիչներ, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Իրանի հայության ներկայացուցիչներ, Սփյուռքի բազմաթիվ համայնքներից, և այսօր սահմանին մեր խաղաղությունը պահպանում և պաշտպանում են ՀՀ զինված ուժերի փառապանծ գեներալներ, սպաներ և զինվորներ, և նրանք հոգով ու մտքով այստեղ են»,-ասաց վարչապետը և թվարկեց, որ բոլոր մարզերից այստեղ են:

«Այսօր հայ ժողովուրդը միասնական է, առավել քան երբևէ և միասնության հաղթանակի օրն է»,-ասաց նա և խնդրեց իջեցնել բոլոր պաստառները, որոնք ուղղված են որևէ մեկին ընդդեմ, քանի որ հանրահավաքը չի կարող լինել ընդդեմ որևէ մեկի:


19:14

Հանրապետության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց հանրահավաքը:

18:45

Երթի մասնակիցները` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հասան Հանրապետության հրապարակ, որտեղ արդեն հավաքված էին բազմաթիվ քաղաքացիներ, և Նիկոլ Փաշինյանը կամփոփի իր վարչապետության հարյուր օրը: Վարչապետը մուտք գործեց կառավարական մասնաշենք:


17:43

Էրեբունի-Արցախի պողոտաների խաչմերուկում արդեն գտնվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտեղից մեկնարկում է նախատեսված երթը:

Վարչապետը հեղափոխության սիմվոլ հանդիսացող «դուխով» գլխարկով է, ազատ հագուստով և ողջունում է ՀՀ հպարտ, ազատ քաղաքացիներին:

«Էս ժամին ի՞նչ եք անում տանը, հանրահավաքի չե՞ք»,- կատակեց նա:

Նրանք վանկարկում են՝ ազատ, անկախ Հայաստան, մենք ենք տերը մեր երկրի: Հիշեցնենք, որ քայլերթը կավարտվի Հանրապետության հրապարակում` հանրահավաքին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ երթի մեկնարկը այն տեղում է, որտեղ 2018-ի ապրիլի 21-ին «առևանգեցին» իրեն Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցները:

 

 

 

Ինքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան Հայաստանյան արդարադատության իրական դեմքը Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինMPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղությունԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել. Արտակ ԶաքարյանԱյս իշխանությունների բերած «խաղաղության» համար ստիպված ենք լինելու վճարել․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն այս տարի ևս միանալու է CaseKey ուսանողական մրցույթինԱյսօր լրանում է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցըՄի հոգի կա` պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է. Հրայր Կամենդատյան Փաշինյանի մնալու դեպքում ՀՀ-ն օկուպացիայի կենթարկվի առանց պատերազմի Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե ՀովհաննիսյանՖասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է «Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ» «Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ» Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ» Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ» Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ» Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ» Վաղ մեկնարկած ընտրարշավ և ձևավորվող դաշինքներ. քաղաքական դաշտը մտել է ակտիվ փուլ Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՔաղաքական դաշտը դարձել է ստի և ատելության խոսք տարածելու հարթակ․ Արմեն ՄանվելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան
Ամենադիտված