ՊՐԵՄԻԵՐԱ․ այս երգն է ներկայացնելու Հայաստանը՝ «Մանկական Եվրատեսիլ»-ին
Life«Մանկական Եվրոտեսիլ 2016»-ին այս տարի Հայաստանը կներկայացնեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանն` իրենց «Տարբեր» խորագիրը կրող երգով: «Մանկական Եվրոտեսիլ»-ի բեմում կհնչի Նիկ Եգիբյանի և Ավետ Բարսեղյանի հեղինակած երգը: Երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ: Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետտայում: