Երեւանում բացվեց գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայկական մասնաճյուղը
ՏնտեսությունԵրեւանում հոկտեմբերի 28-ին կայացել է «Կոնրադ Ադենաուեր» գերմանական հիմնադրամի նոր մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Արտակ Զաքարյանը, Արտակ Դավթյանը, Կարեն Ավագյանը, նաեւ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագծի համահեղինակ Ալբերտ Վայլերը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն․ Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը։
ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանի խոսքով այսօրվա լուսավոր գրասենյակի բացումը ցույց տվեց, որ իրականացված ծրագրերը նպաստել են դրված նպատակների կատարմանը։
«Կոնրադ Ադենաուեր» գերմանական հիմնադրամի նոր մասնաճյուղի բացումը Երեւանի կենտրոնում, ըստ Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի, շատ կարեւոր քայլ է հայ- գերմանական համագործակցության տեսակետից, որը վերջին մի քանի ամսիներին բավականին ինտենսիվ զարգանում էր։