Էրդողանը վեցերորդ անգամ ընտրվել է Թուրքիայի իշխող կուսակցության ղեկավար
ԱշխարհԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար է վերընտրվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ինչպես հայտնում է news.ru-ն, քվեարկության արդյունքները հաստատվել են օգոստոսի 18-ին՝ կուսակցության համագումարում, որն անցկացվել է Անկարայում:
Էրդողանին կողմ է քվեարկել համագումարի 1380 մասնակից: Նա քաղաքական միավորման ղեկավար է դարձել վեցերորդ անգամ: Կուսակցության համագումարին Էրդողանը ժամանել է կնոջ՝ Էմինեի հետ: