Ինչու՞ է Սերժ Սարգսյանը նախագահական կանչում ՀՀԿ-ականներին
Քաղաքականություն«Մինչ ՀՀԿ-ի «հասարակ մահկանացուներն» անհամբեր սպասում են կուսակցության նոյեմբերի 26-ի համագումարին՝ ակնկալելով դրանից որոշակիություն, առանձին– առանձին Բաղրամյան 26 են կանչվում «ընտրյալները»։ Առաջին այցելուները գործարարներն են, նրանցից հետաքրքրվում են՝ ինչ ցանկություն և հնարավորություններ ունեն, ու ըստ այդմ Էլ՝ համապատասխան ցուցումներ տալիս։ Սերժ Սարգսյանը կողմնորոշվել Է 3 կանանց հարցում. 2017-ի խորհրդարանում կլինեն ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, արդարադատության գործող նախագահ Արփինե Հովհաննիսյանը և խմբագիր Սաթիկ Սեյրանյանը։ Նոր Սահմանադրության ու Ընտրական օրենսգրքի պահանջով կուսակցական ցուցակների առնվազն մեկ քառորդը կին պետք Է լինի։ Ընդ որում, առաջին համարից սկսած՝ յուրաքանչյուր քառյակում մեկական՝ 1-4, 1-8, 1-12»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։