Հայերեն

Բացառիկ… Սերժ Սարգսյանի մայրը խոսել է Ռիտա Սարգսյանի մարդկային որակների ու խոհարարական հմտություների մասին

Life

Ազատ պապը, որին տղայի` ՀՀ նախագահ դառնալուց հետո էլ շարունակում են այսպես դիմել Արցախում, այլեւս ամեն օր տանից դուրս չի գալիս` նարդի խաղալու. առողջությունն արդեն այն չէ: Ստեփանակերտի Տեղեցոնց կոչվող թաղամասում (այստեղ ժամանակին բնակություն են հաստատել Գորիսի Տեղ գյուղի բնակիչները) է Ազատ Սարգսյանի տունը:Yerkir.am-ի թղթակիցն Արցախում բացառիկ հնարավորություն է ունեցել այցելելու Սերժ Սարգսյանի ծնողների` Ազատի եւ Նորայի տուն եւ զրուցելու նրանց հետ:

 

— Տիկի’ն Նորա, դուք թիկնապահներ չունեք, ձեր տունն էլ չի հսկվում, ինձ էլ հրավիրեցիք ներս` ներսում խոսելու: Անկեղծորեն զարմացած եմ…

— Ախր մենք ո՞ւմ ենք ինչ արել, մատաղ ինիմ, մունք ռաբոչի հասարակ ընտանիք ընք, ես ջուլհակուհի ըմ իլալ, ամուսինս էլ` դարբին: Ձեռք ձեռքի տված աշխատալ ընք, չարչարվալ ընք մարդ ու կնգանավ, երեք երեխա պահալ, մըծըցրալ: Աստված պահի իրանց, հիմա իրանք էլ մեզ ըն օգնում:

 

-Տիկի’ն Նորա, արցախցիները հայտնի են իրենց երկարակեցությամբ ու ամուր առողջությամբ: Հարեւաններն ասում էին, որ Ազատ պապն էլ առաջվանը չէ, ինչպես է հիմա նրա առողջությունը:

— Երևանում հիվանդանոցում էր պառկած, հետո բերել ենք տուն: Հիմա արդեն լավ ա, ոչինչ: Դե, ով որ շատ ա աշխատում, նա էլ շուտ ա հիվանդանում: Իմ ամուսինը դարբին ա եղել, շատ ա աշխատել ամբողջ կյանքում:

 

— Ինչի՞ կարիք ունեք:

— Ոչ մի բանի կարիք չոնինք, ընդի տղատարը (խմբ.-այդպիսի տղաների տերը) կարիք կզգա՞: Դե, աղջիկ չոնիմ, հարսներս էլ` Ռիտան, Ավրիգան, Արմինեն, ինձ աղջկա նման են: Իրեքն էլ լավն են: Հարսներով միշտ հաշտ համերաշխ են եղել:

 

— Ձեր որդիներից ու թոռներից ո՞վ է ավելի հաճախ այցելում ձեզ:

— Բոլոր երեքն էլ շուտ-շուտ այցելում են: Իմ տղերքը շատ լավն են, մեկը գնում ա, մեկն ա գալիս, էնպես որ` անտեր չենք (ծիծաղում է): Տղաներս ու հարսներս ամեն օր մեզ զանգում են:

 

— Տիկի’ն Նորա, իսկ հետևում ե՞ք Ձեր որդու` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությանը` ուր գնաց, ինչ խոսեց, ինչ արեց…

— Միշտ Սերժին ասում եմ`նախագահին ամեն օր ես տեսնում եմ: Հարցնում ա` ո՞նց ես տեսնում: Հենց ասում եմ տելեվիզրով, սկսում ա ծիծաղել:

 

— Դժվա՞ր է նախագահի մայր լինել:

Գիտես ինչ, ես օզալ ըմ (ուզել եմ) վեր իմ տղաս նախագահ չինի: Որպես մայր` ինձ մինակ իմ տղայիս առողջությունն ա պետք, վեչ թա իրա պաշտոնը: Ես էն ում օզում, որ առավոտը իմ երեխայիս զավտրիկ տամ, կեսօրին էլ աբեդ տամ, իրուգյունն էլ` ուժին, կողքես օտե (ուտի), խմե, ես էլ հանգիստ քնեմ: Ես տա ըմ օզում: Դե, վեր ինքը օզալ ա օրիշ պեն (ուրիշ բան)… Դե, հայրենասեր ա, աշխատող ա, թող ուրան քեփավ ինի (թող իր ուզածով լինի): Էն ծառեն տիրևը տեսնում ը՞ս, իմ սերտըս սաղ օրը տի տղտողում ա (դողդողում է) իմ խոխոցս հետե:

 

— Ամեն նախագահի նաև քննադատում են, ո՞նց եք վերաբերվում Ձեր որդուն քննադատողներին:

— Դե, թող քննադատին: Տի մարդ չի ինիլ, վեր ուրան քննադատին վեչ: Ասում ա` շահեն հարը շահեն քմակեն քաշում ա (անգամ շահի` թագավորի հայրը կարող է շահի հետեւից խոսել): Հու հինչ օզում ա` թող ասե, սաղի բերանը հո փակելու չը՞նք: Ես իմ երեխուս անա արխային ըմ, վեր ինքը մաքուր ու հայրենասեր մարդ ա: Արխային ըմ, վեր ինքը թալանչի չի:

 

— Վերջերս ընդդիմադիր մի կուսակցության ներկայացուցիչ` Զարուհի Փոստանջյանը, Սերժ Սարգսյանին մեղադրեց, թե նա 70 միլիոն եվրո է պարտվել կազինոյում:

— Հո՞ւվ ա ասալ, էն Րաֆֆիի կուսակցությունի՞ց: Հա, բայց հի՞նչ ա տեռալ (ինչ է դառել), վեր ասալ ա, հի՞նչ ա առաջ գցալ, մնացալ ա ուրան փիսոթունը (վատություն): Ես ընդի ըմ գիդում, վեր իմ խոխաս մաքուր ա, համ հայրենասեր ա, համ աշխատող ա: Իմ Սերժը շախմատ ա խաղում, վեչ թա կազինո:

 

Այստեղ Ազատ Սարգսյանը խոսակցության մեջ մտավ ու կնոջը հանդիմանեց.«Հի՞նչս է էդքան թարիփ անում» («Ի՞նչ ես այդքան գովաբանում»):

 

Տիկին Նորան դարձավ լրագրողին.— Դե, ճիշտ ա էլի ասում Ազատը: Ինչի՞, դուք չգիտե՞ք ձեր նախագահը ինչպիսի մարդ ա, որ ես պիտի ասեմ: Ես իմ տղային չեմ ուզում գովաբանեմ, ես գյուդում ըմ, վեր իրանից առաջ եղած նախագահներն էլ ըն ուրանց արդարացրալ:

 

— Տիկի’ն Նորա, իսկ ինչո՞վ են միմյանցից տարբերվում ձեր երեք տղաները:

— Երեքն էլ լավն են: Հալա մի անգամ բարձր տոնով խոսացած չկան: Երբ դպրոցական էին, ես գործից եկալ ըմ, երեքն էլ օրագրերը պերալ տրալ ըն իմ առաջ, մինչև ստորագրալ չըմ, օրիշ գործ ըրալ չըմ: Դե, ինչքան օժըս պատալ ա, ըրալ ըմ. չորս տղամարդ տանը, հարդուկ ա, լվացք ա, էս մեկը, էն մեկը ըրալ: Խոխեքս էլ խելունք ըն տուս եկալ: Սաշիկը սերտը պերակ ա (սիրտը բարակ` խղճով), Սերժը համեստ ա շատ, Լևոնն էլ` ծիծաղը երեսին, բարի:

 

— Ինչո՞ւ չեք տեղափոխվում Երևան:

— Ես օզում չըմ Երևան ապրիմ: Ես ստեղի ծնունդ ըմ, օրիշ տեղ կարել չըմ ապրիմ: Ես շատ ըմ տանջվալ: Մհենգ ուրանք ըն գիդում (հիմա իրենք գիտեն), շտեղ օզում ըն թող ապրին, ո’չ հրամայելու ըմ, ո’չ պահանջեմ: Ես վեր ստեղ չապրիմ, իմ խոխոց կապը Արցախի հետ կտրվելու ա: Ես ստեղ կապրիմ, իրանք էլ կկյան, կքինան:

 

— Ծնունդով արցախցի բոլոր նախագահները պաշտոնավարումից հետո Արցախում չեն ապրում: Երբ Սերժ Սարգսյանն այլեւս նախագահ չլինի, նույնպե՞ս մնալու է Հայաստանում:

— Ես տա սխալ ըմ համարում, որ ստեղ չըն ապրում: Պիտի կյան ստեղ ապրեն, բայց դե էլի իրանք ըն գիդում, ուրանց գործն ա:

 

— Տիկի’ն Նորա, գիտեմ, որ այս տարի լրացել է ձեր ամուսնության 60-ամյակը: Ձեր տղաների եւ թոռների հետ միասին նշե՞լ եք այդ հոբելյանը:

-Չէէ, ես ըտի պեները սիրում չըմ:

 

Մեր զրույցին ներկա էր նաև տիկին Նորայի 60 տարվա հարևանուհին, ով նույնպես պատմեց իր հարևանների մասին:

— Մունք երկար տարիների հարևաններ ընք: Ազատի ու Նորայի երեխաները միշտ հարգանքով ըն իլալ` մեծի հետ` մեծ, փոքրի հետ` փոքր: Հարևանը վեր մտնում ա ուրանց տոն, տղերքը ճել ըն անում յեր կենան խտտեն (տղաները շտապում են վեր կենալ, գրկել): Երբեք Սերժը ուրան պահում չի ընդի, թե ամեն ինչի տարը (տեր) ինքն ա, ինքն ա մոտենում, խոսացնում հարևաններին: Իմ տղայիցս ծերք քաշած ընք իլալ (ձեռք էինք քաշել), ինքը ծանր պառկած ա իլալ երիկամներից, Աստուծ պահե Սաշիկին, ինքը բուժել ա տվալ իմ տղայիս:

 

Այստեղ արդեն միջամտեց տիկին Նորան. — Բալա’ ջան, տի եշիլ մի (այդպես մի կարծի), վեր մեր տղան նախագահ ա, ուրեմն մեր քեթը ցից ա: Չէէ, մունք հասարակ մարդիկ ընք:

 

Տիկին Նորան զրույցի ավարտին շտապեց խոհանոց. համառորեն ցանկանում էր թեյ հյուրասիրել: Թեյ խմելուց հետո էլ շտապեց մառան` Yerkir.am-ի խմբագրությանը արցախյան բերք ու բարիքից բաժին հանելու: Նրանք նաեւ հպարտությամբ նվիրեցին իրենց որդու` Լևոն Սարգսյանի մասին գիրքը:

 

Մելանյա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

 

Ցանկանում ենք մեր գործընկերներին եւս մեկ անգամ հիշեցնել, որ լրատվամիջոցները կարող են yerkir.am-ի նյութերը վերահրապարակել միմիայն հատվածաբար` պարտադիր օգտագործելով հիպերհղում:

 

18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ամենադիտված