Նոր հեռանկարներ Հայաստանի զարգացման համար. Գ. Ծառուկյանը նոր գործընկերային հարաբեություններ է ձևավորել
LifeԴավիթ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Յուրքանչյուր երկրի զարգացման առաջնային ուղղությունը պետք է լինի տնտեսության զարգացումը և որքան հզոր է տվյալ պետության տնտեսությունը, այնքան հզոր է այդ պետությունը: Սա կանոն է, որն գործում է 21-րդ դարում պետությունների համար և այն մարդիկ որոնք կարող են այս ուղղությամբ տանել պետությունը, արժանի են ղեկավարել երկիրը: Մեր երկրում՝ Հայաստանում այս ուղղությամբ առանցքային քայլեր է կատարում Գագիկ Ծառուկյանը, որի ջանքերն ուղղված են ամրապնդելու Հայաստանի պետականությունը:
Գագիկ Ծառուկյանի համար միշտ էլ կարևոր է եղել, որպեսզի մարդիկ ունենան աշխատատեղեր, որը կնվազեցնի երկրից մարդկանց արտագաղթը: Եվ այժմ ավստրիական «Omnia Tech» ընկերության ներկայացուցիչներից հետո Հայաստանում նորդրումներ կատարելու ցանկություն է հայտնել հարավկորեացի խոշոր գործարար Դենիել Քոն, որն ինովացիոն տեխնոլոգիաներով զբաղվող ավելի քան 2000 մասնագետների և ձեռներեցների հետ առաջիկայում կտեղափոխվի Հայաստան: Արդյունքում կկատարվեն խոշոր ներդրումներ Հայաստանում, կստեղծվեն և կբացվեն նոր աշխատատեղեր, որի շնորհիվ մարդիկ աշխատելու հնարավորություն կունենան ու կմնան իրենց երկրում:
Բացի այդ, սա լավ հնարավորություն է ստեղծում, որպեսզի էլ ավելի ամրապնդվի Հայաստանի դիրքերը աշխարհում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, քանի որ այս ոլորտը հեռանկարային զարգացող ուղղություններից մեկն է: