10 բարձրաստիճան սպա թոշակի են ուղարկվել
Հասարակություն«Ազատության» փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի զինված ուժերում իրականացվող կադրային բարեփոխումների շրջանակում ՀՀ ԶՈՒ պահեստազոր են արձակվել 10 բարձրաստիճան սպաներ:
Նախարարությունը նաև հաղորդում է, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով՝ ՀՀ զինված ուժերի կայացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու և ՀՀ ԶՈՒ պահեստազոր արձակվելու կապակցությամբ գնդապետներ Ռաֆիկ Բեգլարյանը, Ավետիք Հարությունյանը, Կարեն Սարգսյանը, Արթուր Ղազարյանը, Գառնիկ Բարսեղյանը, Մկրտիչ Գաբրիելյանը, Սերյոժա Տավարածյանը, Արթուր Առուստամյանը, Ստանիսլավ Հովհաննիսյանը, Վարդան Խաչատրյանը պարգևատրվել են անվանական սպայական դաշույներով: