Իսրայելի Հանրապետության արտգործնախարարի տեղակալը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ՔաղաքականությունԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան կատարած այցի շրջանակներում Իսրայելի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Բեն-Ցվին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ:
«Հայ ազգի ողբերգությունը երբեք կասկածի տակ չի դրվել: Կա պատմական հարց, թե ինչպես այն անվանել, բայց այն, ինչ տեղի է ունեցել, փաստ է, որը բոլորն ընդունում են: Սա քաղաքական քննարկումների թեմա դարձնելու հարց չէ, թող պատմաբանները որոշեն, թե ինչպիսի անուն տան այդ ողբերգությանը»,- ասաց արտգործնախարարի տեղակալը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իսրայելի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Բեն-Ցվին շրջայց կատարեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: