Արման Սաղաթելյանից դժգոհում են. «զինված» գնում է աշխատանքի, կոպտում աշխատակիցներին
Հասարակություն«Ժողովուրդ» օրաթերթին դժգոհություններ էին հասել Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանի աշխատանքային գործունեության եւ աշխատավայրում պահելաձեւի վերաբերյալ: «Ժողովուրդ»-ը այս հարցերի առնչությամբ զրուցել է Արման Սաղաթելյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու է իրեն այնպես դրսեւորում, որ հարուցել է ռադիոյի աշխատակիցներից շատերի զայրույթը: Սակայն զրույցը կենդանի չստացվեց. նա պատասխանել է մեր գրավոր հարցերին:
-Պարոն Սաղաթելյան, Հանրային ռադիոյի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը չէիք հրավիրել Հանրային ռադիոյի «հնաբնակներին», որի պատճառով նրանցից շատերը իրենց դժգոհությունն են արտահայտել: Ինչո՞ւ նրանց չէիք արժեւորել եւ հրավիրել:
-Հանրային ռադիոյի 90-ամյակի առիթով կազմակերպվել են մի շարք միջոցառումներ. նախ՝ ներքին բակի վերաբացումը ս.թ. մայիսին, այնուհետեւ՝ նվիրյալների արահետի բացումը հուլիսին եւ արձանի բացումը՝ սեպտեմբերին: Բացի այդ, Ռադիոյի 90-ամյակը տոնելու նպատակով կազմակերպվել է հատուկ արտագնա միջոցառում, որին հրավիրվել է մասնակցելու Ռադիոյի ամբողջ անձնակազմը (թվով 223 մարդ), փաստացի մասնակցել են 160-ը (սույն միջոցառումների մասին տեղեկություններ կարող եք հայթայթել համապատասխան հաղորդագրություններից, ինչպես նաեւ աշխատակիցների ֆեյսբուքյան էջերից:
Շարունակությունն՝ այստեղ