«Թույլ չեմ տա»․ Ռուբեն Հայրապետյան
ՍպորտՎանաձոր քաղաքում այսօր տեղի ունեցավ Ֆուտբոլի ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, լրագրողների հետ զրույցում, խոսել է հավաքական չհրավիրվող Յուրա Մովսիսյանի և Ռոբերտ Արզումանյանի մասին․
«Արթուր Պետրոսյանին ազատություն է տրված՝ ֆուտբոլիստների ընտրության հարցում: Չեն հրավիրվի այն ֆուտբոլիստներն, ովքեր խախտել են հավաքականի կարգապահությունը և վնաս են հասցրել ազգային թիմին՝օրինակ Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը։ Իմ իրավունքն է, ես թույլ չեմ տա հրավիրել նրանց»,- նշել է Հայրապետյանը: