«Ուսումնասիրեք աղմկահարույց 10-20 գործերը եւ ամեն ինչ կհասկանաք»․ խոշոր ընկերության բաժնետերը դիմել է կառավարությանը
ՀասարակությունԵրեկ «ՉԻ»-ի հետ զրույցում հանրապետության ամենախոշոր «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետեր, Երեւանի ավագանու անդամ Գրիգոր Մինասյանը հետաքրքիր առաջարկություն ներկայացրեց նոր կառավարությանը; «Այսօր մենք կառաջարկեինք նոր կառավարությանը ոչ միայն երաշխավորել ապագա ներդրումների իրավական անվտանգությունը, այլ նաեւ հետ գնալ եւ ուսումնասիրել վերջին հնգամյակի ամենահայտնի եւ ամենադժգոհ մի քանի ներդրողների բողոքները։
Նորանշանակ նախարար Կարայանը եւ իր թիմը կարող են ուսումնասիրել ամենաաղմկահարույց 10-20 գործերը, երբ օտարերկրյա եւ տեղական խոշոր ներդրողները բարձրաձայնել են ապօրինությունների մասին։ Նրանք կարող են ուսումնասիրել եւ պարզել, թե որ կառույցից կամ ինչ հարցով էին գործարարները դժգոհում։ Նոր կառավարությունը պետք է վերականգնի արդարությունը նրանց գործերով կամ հանրությանը տրամադրի կոնկրետ փաստարկներ այդ դժգոհությունների չհիմնավորվածության վերաբերյալ։ Չէ՞ որ այդ բարձրաձայնված դժգոհությունները վհատեցրել են ոչ միայն տվյալ ներդրողներին, այլեւ նրանց գործարար շրջապատին ու արտերկրյա համապատասխան համայնքներին», մեզ հետ զրույցում ընդգծեց Գրիգոր Մինասյանը։
Զրույցի շարունակությունն՝ այստեղ