Հայերեն


Սերժ Սարգսյանը զարմացնում է

Քաղաքականություն

Ալ Ջազերայի նկարահանած ռեպորտաժում, անդրադառնալով նախագահի պաշտոնից հետո վարչապետի պաշտոնին առաջադրվելու վերաբերյալ հարցին, Սերժ Սարգսյանը փաստացի չի բացառել դրա հնարավորությունը:
«Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը, ինչո՞ւ, դա նույնն է, որ մենք, դեռևս ձուկը ջրում, սկսենք խոսել նրա օգտագործման մասին։ Ասելս ինչ է, որ մենք հաջորդ տարի ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ: Եվ որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա», հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Ինչ է նշանակում շատ լավ քվե, դա 50+1-ն է, թե ասենք 40 տոկոսն էլ բավարար կլինի, Սերժ Սարգսյանն առայժմ չի մանրամասնում: Բայց, տվյալ պահին հատկանշական է այն, որ նա չի բացառում տարբերակն ընդհանրապես:
Այդ տեղեկությունը աշխույժ քննարկման եւ արձագանքի առարկա է դարձել հանրային եւ քաղաքական, մեդիա-փորձագիտական շրջանակի համար: Իհարկե, այդ իրավիճակը ավելի շատ հիշեցնում է դեպի Թուրքիա քշելու մասին հայտնի անեկդոտը:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն ամենեւին առաջին անգամ չէ, որ չի բացառում վարչապետի պաշտոնում առաջադրվելու իր հեռանկարը:
2014 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ չի առաջադրվի վարչապետի պաշտոնում, եթե լինի անցում կառավարման խորհրդարանական մոդելին: Նա հայտարարել էր նաեւ, թե իր կարծիքով նույն անձը երկրորդ անգամ չպետք է ստանձնի պետության ղեկավարի կարգավիճակ:
Հանրությունը Սերժ Սարգսյանին հիշեցնում է այդ հանգամանքը, միաժամանակ սակայն մոռանալով, թե ինչ համատեքստում հնչեց նրա այդ հայտարարությունը: Նրա այդ հայտարարությունը հնչել էր Հայաստանի թե առաջին, թե երկրորդ նախագահներին ուղղված առաջարկի համատեքստում: Այդ առաջարկի էությունն այն էր, որ հեռանում են բոլոր երեքն էլ, այսինքն բոլոր երեքն էլ հրաժարվում են իշխանության առաջին դեմք լինելու հավակնությունից:
Սարգսյանի այդ ելույթը հնչում էր ներքաղաքական այն իրավիճակում, երբ թափ էր հավաքում ոչիշխանական բեւեռը, որտեղ ուղղակիորեն ներկայացված էր առաջին նախագահը, իսկ երկրորդ նախագահն էլ ներկայացված էր անուղղակիորեն: Նրանք հանդիսանում էին բեւեռը գլխավորող Գագիկ Ծառուկյանի յուրօրինակ «բաժնետեր»:
Սերժ Սարգսյանի միասին հեռանալու այդ առաջարկը թե առաջին, թե երկրորդ նախագահները փաստացի մերժեցին եւ 2014-ին հայտարարեցին թեժ աշուն, համաժողովրդական շարժում, բացեցին համաժողովրդական շտաբներ, վերցրեցին կառավարությունը եւ պատրաստվում էին արդեն վճռորոշ «գրոհին»` նախագահի պաշտոնի վրա:
Սերժ Սարգսյանն անցավ հակագրոհի, որը հաջողությամբ ավարտեց 2015 թվականի փետրվարին: Ըստ երեւույթին, դրանով նա ավարտված համարեց նաեւ պաշտոններ չստանձնելու վերաբերյալ իր հայտարարությունը, քանի որ առաջին եւ երկրորդ նախագահները մերժել էին համատեղ հեռանալու մասին առաջարկը:
Իսկ այդ հայտարարությունը Սարգսյանն արել էր հենց նրանց համար, ոչ թե հանրության: Իհարկե լսում է նաեւ հանրությունը, բայց Սարգսյանին, ինչպես Հայաստանի 25-ամյա իշխանության որեւէ բարձրաստիճան այլ պաշտոնյայի, խոշոր հաշվով չի հետաքրքրում, թե ինչ է լսում կամ մտածում հանրությունը, եթե բանը վերաբերում է իշխանության խնդրին:
Հայաստանի իշխանության ուժեղ կողմերից մեկը եղել է հենց այն, որ այդ իշխանությունը քառորդ դարի ընթացքում գործնականում երբեք չի կաշկանդվել հրապարակային հայտարարություններով: Ի դեպ, այդ անկաշկանդությունը շարունակվել եւ շարունակվում է նաեւ այն դեպքում, երբ այդ իշխանության ներկայացուցիչը ինչ-ինչ հանգամանքների բերումով դառնում է ընդդիմություն եւ արդեն որպես ընդդիմություն է ունենում հրապարակայի ելույթներ:
Այդպիսով, Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին համարեց, որ, եթե Հայաստանի ներքաղաքական կյանքը պարուրող հիմնական եռանկյունու մյուս երկու գագաթները` առաջին եւ երկրորդ նախագահները չեն ընդունել համատեղ հեռանալու առաջարկն ու շարունակել են պայքարն իշխանության համար, ապա ինքն ունի առաջարկը չեղարկելու բարոյական իրավունք եւ ինքն էլ կշարունակի իշխանության համար իր պայքարը:
Բայց, Սարգսյանը այդ առաջարկից բոլորովին նոր չէ, որ հրաժարվում է: Ալ Ջազիրայի ռեպորտաժում նա բոլորովին էլ նոր բան չէ, որ ասում է: Այդ բանը Սարգսյանն առաջին անգամ ասել է դեռեւս 2015 թվականի դեկտեմբերի 3-ին տված հեռուստահարցազրույցում: Հարցին, թե արդյոք նա մնում է այդ հայտարարությանը, Սարգսյանը պատասխանեց, որ չի ուզի խոսել իր քաղաքական հետագա ծրագրերի մասին, քանի որ դրանք կախված են լինելու 2017 թվականի ընտրության արդյունքից:
Այդպիսով, Սերժ Սարգսյանն ամենեւին էլ նոր չէ, որ հրաժարվում է իր արած հայտարարությունից: Նա այդ բանն արդեն իսկ արել է 2015-ի դեկտեմբերին, Սահմանադրության փոփոխության հանրաքվեից երեք օր առաջ, որով փոխվեց կառավարման մոդելը:
Ըստ այդմ, ներկայում ավելի հետաքրքիր է ոչ թե այն, որ նա այլեւս հնարավոր է համարում վարչապետի պաշտոնում շարունակելը, այլ այն, թե նա ինչ տարբերակներ է դիտարկում այդ խնդիրը լուծելու համար: Մասնավորապես, դիտարկվում է 2018-ի պաշտոնաթողությունից հետո՞ անմիջապես առաջադրվելու տարբերակը, թե՞ օրինակ անմիջապես 2017-ից հետո առաջադրվելու որեւէ տարբերակ` նախագահի պաշտոնից հրաժարական տալու սխեմայով:
Կարող է լինել իհարկե մեկ այլ սցենար, երբ Սարգսյանը մինչեւ 2022 թվական կմնա ՀՀԿ նախագահի պաշտոնում, այդ ընթացքում կփոխի ՀՀԿ «ոգին», այդպիսով նախապատրաստելով 2022-ից հետո վարչապետի պաշտոնում առաջադրվելուն:
Ի դեպ, այդ առումով, 2015 թվականի դեկտեմբերի հեռուստահարցազրույցում Սերժ Սարգսյանն արել է մեկ այլ ուշագրավ հայտարարություն, որը նուրբ աղերս ունի Ալ Ջազիրային ասած խոսքում «շատ լավ քվե» ստանալու շեշտադրման հետ: 2015-ի դեկտեմբերին Սարգսյանը հայտարարեց, թե այդքան էլ բացարձակ չէ այն, որ խորհրդարանական կառավարման մոդելի եւ 100 տոկոս համամասնական ընտրակարգի պարագայում որեւէ կուսակցություն երբեւէ չի կարող ստանալ 50+1 տոկոս: Նա հայտարարեց, թե գուցե առաջիկա ընտրությանը դա հնարավոր չէ, բայց արդեն հաջորդ խորհրդարանի ընտրությանը` այսինքն 2022-ին, նա միանգամայն հնարավոր համարեց մեկ ուժի 50+1 մեծամասնություն ստանալը:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, «Լրագիր»

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված