Սերժ Սարգսյանը խոսել է Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին
Քաղաքականություն«Ժամանակ» թերթի տեղեկություններով, նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին ԳՄ անդամների բարձրացրած հարցին։ Նախագահը դրական է արտահայտվել Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ այդ մասին տեսակետ կհայտնի օրերս։