Հայերեն


Թագուհիների սրահ, ուր գալիս են ու գեղեցկացած դուրս գալիս. «Queen’s gallery»-ին կընդգծի ձեր գեղեցկությունը (լուսանկարներ)

Հասարակություն

Գեղեցկությունը ֆիզիկական վիճակ չէ: Գեղեցկությունը ներքին զգացողություն է, որն արտացոլվում է ձեր աչքերում: Կինոյի թագուհի Սոֆի Լորենի խոսքերն են, որոնք պլաստիկ վիրահատությունների, դիմահարդարում կոչվող հրաշքի այս դարաշրջանում միգուցե շատերի համար այլևս չափանիշ չեն:

Դիմահարդար Տաթև Ջանվելյանն ամեն օր բազմաթիվ հաճախորդներ է ունենում: Անկեղծանում է` մարդկանց հետ շփումն ու նրանց բնավորությունը փոխում է գեղեցկություն ասվածի ընկալումը:

Տաթևն արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում է դիմահարդարմամբ, բայց արդեն երկու ամիս է` իր սեփական գեղեցկության սրահն է տնօրինում, միաժամանակ նաև նույն սրահում զբաղվում սիրելի գործով: Կորյունի 3/3 հասցեում գտնվող «Queen’s gallery» գեղեցկության սրահի անվանումը պատահական չէ:

«Թագուհիների սրահ` գալիս են ու գեղեցկացած դուրս գալիս»,-ասում է Տաթևն ու հավելում` փորձել են մատչելի գներ սահմանել, որ բոլորը կարողանան օգտվել ծառայություններից. «Ոտնահարդարում, մատնահարդարում, թարթիչների լիցք, վարսահարդարման տարբեր մասնագետներ: Ունենք նաև հոնքերի մասնագետ, շուտով նաև տատուի ծառայություն կունենանք:Մեզ մոտ որակյալ նյութերով բարձր ծառայություն է մատուցվում: Առհասարակ, մարդկանց մի մասը սիրում է նուրբ, թեթև դիմահարդարում, մյուս մասն ավելի արևելյան, արտահայտիչ դիմահարդարման սիրահար է: Մեզ մոտ տարբեր մասնագետներ տարբեր ձեռագրեր ունեն»:

Տաթև Ջանվելյանն ընդգծեց, որ դիմահարդարման համար անհրաժեշտ նյութերը Հայաստանից գրեթե չեն գնում:

«Բոլոր նյութերն ԱՄՆ-ից ենք բերում»,-նշեց նա:

Թեև նյութերը որակյալ են, բայց գեղեցկության սրահի տնօրենը հավաստիացնում է` գնային քաղաքականության վրա այդ հանգամանքը չի արտացոլվում:

Տաթև Ջանվելյանը նկատում է` կարող է բիզնեսի տեսանկյունից սխալ է, բայց հաճախ է մարդկանց դրության մեջ մտնում. «Ամեն դեպքում, պետք է որոշ չափով մտնել մարդկանց դրության մեջ և որոշ դեպքերում սահմանվածից մի փոքր ավելի մատչելի գնով ծառայություն մատուցել»:

Մասնագետի խոսքով` երեկոյան դիմահարդարումը առօրյայից տարբերելու միջոց է:

«Չեմ ընդունում, որ առօրյայում արտահայտված դիմահարդարում է լինում: Եթե, իհարկե, դեմքի խնդիր կա, կարող են տոնային քսուկներով ծածկել: Իսկ եթե ոչ, ապա միայն լցրած թարթիչներն ու շրթներկը բավարար են: Տոնային քսուկը շոգ եղանակին ցանկալի չէ: Իսկ երբ ամեն օր նույն երեկոյան դիմահարդարմամբ ես ներկայանում, երեկոյան առիթի ժամանակ չես տարբերվում առօրյայի քո կերպարից»,-ասաց նա:

Տաթև Ջանվելյանը մի մտահոգություն էլ ունի:

«Հայուհիները գնալով իրար են նմանվում, ինչն այդքան էլ չեմ ընդունում: Եթե պլաստիկ վիրահատության կարիք կա, իհարկե, գեղեցիկ է: Դա նաև իրենց ինքնագնահատականն է բարձրացնում: Բայց այդ ամենը գեղեցիկ է, եթե չափը չեն անցնում»,-ասաց նա:

Դիմահարդարը խորհուրդ է տալիս առհասարակ չառաջնորդվել նաև հետևյալ սկզբունքով. «Հայերի մոտ շատ տարածված է հետևյալ մոտեցումը. երբ թանկ է, ասում են` թանկ է, իսկ երբ ծառայության գինն իջեցնում ես` ասում են` ուրեմն, վատ նյութերով են աշխատում: Բացի այդ` այս ոլորտում կա մի խնդիր. առհասարակ հարսնացուների դեպքում նույն ծառայությունն ավելի թանկ է արժենում զուտ այն բանի համար, որ նրանց պարագայում դիմահարդարումն ավելի մանրակրկիթ աշխատանք է ենթադրում: Հարսնացուները գեղեցկության սրահներ են զանգահարում ու ծառայությունից ավելի մատչելի օգտվելու համար որպես հարսնացու չեն ներկայանում: Այս խնդիրը մեզ մոտ բացառելու համար շատ թանկ գներ չենք սահմանել, որ բոլորին հասանելի լինի: Ավելի լավ է հարսնացուն ոչ թե խաբելու, այլ իր այդ առանձնահատուկ օրվա մասին մտածի: Թող նորմալ գին լինի, բայց իր օրը չփչանա, լարված չլինի»:

Գեղեցկության սրահ մուտք գործելուց հետո առաջին իսկ հայացքից աչք են շոյում սրահի ներդաշնակ գույները, մթնոլորտը, որից բաժանվելն այդքան էլ հեշտ չէ:

Տաթև Ջանվելյանը բացում է փակագծերը. «Երբ սկսեցինք աշխատել սրահի վերանորոգման վրա, որոշեցինք, որ դիզայնը չպետք է ճնշող լինի: Հիմա յուրաքանչյուր այցելու ասում է` գեղեցիկ ու լավ միջավայր է: Բայց չենք ցանկանում, որ տպավորություն ստեղծվի, թե գեղեցիկ կահավորումը ենթադրում է նաև ծառայությունների բարձր գին: Սրահի գեղեցկությունը մեր ծառայությունների գների հետ կապ չունի: Այն սպասարկման հետ է առնչվում: Նպատակն այն է, որ մարդիկ հաճույքով և գեղեցիկ միջավայրում օգտվեն մեր ծառայություններից»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութը
Ամենադիտված