Հայերեն


Անպատասխանատվության հետևանքը. 26-ամյա աղջիկը 3.5 տարի գտնվում է կոմայի մեջ

Հասարակություն

Թեեւ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը հայտարարեց, որ պատասխանատու է մոտ 3 մլն քաղաքացիների առողջության համար, այնուամենայնիվ, անփութության հետեւանքով մայրական մահացությունների դեպքերը չեն պակասում: «Ժողովուրդ»-ը հոկտեմբերի 26-ի համարում գրել էր, որ 2013-ին «Վանաձոր» ԲԿ-ում ծննդաբերելուց անմիջապես հետո 26-ամյա Լիլիթ Նալբանդյանը հայտնվել է կոմայի մեջ, տեղափոխվել Երեւանի «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ գտնվում է մինչ օրս: Արդեն 3.5 տարի: Ինչպե՞ս էր պատահել դեպքը: Ծննդաբերելուց հետո ծննդկանին «նարկոզի մեջ» թողնելով՝ բժիշկներ Դավիթ Շահվերդյանը եւ Ալվարդ Հայրապետյանը գնացել են տուն, որից հետո Լ. Նալբանդյանը շնչառության եւ սրտի կանգ է ունեցել: Բուժաշխատողները կնոջը ցավազրկող են ներարկել, ինչից րոպեներ անց նա վերջնականապես կորցրել է գիտակցությունը: Բժշկական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով քրգործ էր հարուցվել: Սակայն հետագայում քրգործի վարույթը ՀՀ քննչական կոմիտեի Վանաձորի քննչական վարչությունում կարճվել է` բուժաշխատողների հանցակազմի բացակայության հիմքով: Այս դեպքով հարուցված քրգործի նախաքննության ընթացքում իրար հակասող փորձաքննությունների եզրակացություններ են տրվել, որն էլ շատ հարցերի տեղիք է տալիս: Ինչո՞ւ այդ հակասությունները հիմք չեն հանդիսացել քրգործի քննությունը շարունակելու համար, եւ այդ գործով քննիչը որոշել է գործը կարճել: Արդյո՞ք շահագրգռվածություն է ունեցել: Ընդգծենք, որ կինը բարեհաջող ծննդաբերություն է ունեցել, որեւէ բարդություն չի առաջացել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնել է, որ հետվիրահատական վաղ շրջանում ծննդկանի հսկողությունն իրականացնելու համար պետք է պատասխանատու լիներ հերթապահ բուժանձնակազմը՝ մանկաբարձ-գինեկոլոգը, անեսթեզիոլոգը, անեսթեզիստը եւ բուժքույրը, ովքեր էլ պարտավոր էին ժամանակին հայտնաբերել նրա վիճակի վատթարացումը՝ ձեռնարկելով անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ: Այս եզրակացությունը տվել է ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետների հանձնաժողովի ներկայացրած փորձաքննության եզրակացությամբ: Ստացվում է՝ եթե բժիշկները չլքեին հիվանդանոցը, ամեն ինչ այսպես չէր ավարտվի: Սակայն ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետները այլ եզրակացություն են տվել. կնոջ անզգայացումը, վիրահատության ավարտից հետո նրա արթնացումը եւ էքստուբացիան կատարվել են ճիշտ: Իսկ ըստ երրորդ՝ կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ կնոջ մոտ նշված բարդությունը համարվում է անկանխատեսելի: Այսպիսով՝ բժիշկները իրար «պահել են», եւ այդ գործով քննիչն էլ, աչք փակելով փորձագիտական եզրակացությունների հակասությունների վրա, կարճել է գործը: Փաստն այն է, որ երիտասարդ կինն առողջ երեխա է լույս աշխարհ բերել, ինքն էլ ծննդաբերության ժամանակ որեւէ խնդիր չի ունեցել, իսկ այսօր գոյատեւում է ինչ-որ սարքավորումների միջոցով: Երեխան էլ արդեն 3 տարեկան է: Եւ նույն բուժհաստատությունում ընդամենը մեկ շաբաթ առաջ մայրական մահացության հերթական դեպքը գրանցվեց:

Տաթեւ Հարությունյան, armlur.am 

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված