Ո՞ր ՀՀԿ-ականները կձերբակալվեն. համագումարին սպասելիս
Քաղաքականությունpolitik.am-ը գրում է․
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը երեկ, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, չի բացառել, որ Հայաստանում մոտ ժամանակներս հնարավոր են անսպասելի աղմկահարույց ձերբակալություններ, ապա հավելել. «Ինձ համար ամենակարևորն այդ ձերբակալությունները չեն, ինձ համար ամենակարևորը` որ դաշտը լինի հավասար, արդար: Թե ի՞նչ ճանապարհով դրան կհասնենք, դա, թերևս, ավելի պակաս կարևոր է: Կարևորը արդյունքն է, աչքի համար զգայացունց բաները ամենակարևորը չեն»:
Փաստորեն Գագիկ Մինասյանի շուրթերով զգուշացում է տրվում բոլոր ՀՀԿ-ականներին և հայտարարվում, որ իրավիճակ է փոխվել: Իրենց չի զարմացնի աղմկահարույց ձերբակալությունները: Կարծում ենք, եթե լինեն ձերբակալություններ դրանք արվելու են ՀՀԿ համագումարից հետո, երբ պարզ դառնա, թե ովքեր չեն փորձում ենթարկվել և հոսանքին հակառակ են գնում: