«Սասնա ծռերին» ազատ կարձակե՞ն
Հասարակություն«Լրագիր»-ը գրում է․
Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել այս տարվա հուլիսին «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման գործի հետաքննության վերաբերյալ:
Հաղորդագրությունում կարեւոր տեղեկություն կա. բացահայտվել են երեք ոստիկաններին սպանած անձինք: Հայկական լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, արդեն հասցրել են գրել, որ այդ անձանց որոշվել է ցմահ ազատազրկել:
Իսկ ի՞նչ է լինելու «Սասնա ծռերի» խմբի մյուս անդամների հետ, որոնց չեն դատելու սպանության համար: Նրանց դատարանի դահլիճից ազատ արձակելու իրվական հիմքեր կան. Հայաստանի ԱԱԾ-ն, ինչպես նաեւ գլխավոր դատախազը հուլիսին մի քանի անգամ հայտարարել են, որ կամավոր զենքը հանձնելու, պատանդներին ազատ արձակելու եւ գրաված շենքն ազատելու դեպքում, այլ հանցանքների բացակայության դեպքում մեղադրյալները կարող են ազատվել քրեական հետապնդումից: Չի կարող հանվել միայն ոստիկաննների սպանության մեղադրանքը:
Այլ խոսքով, եթե հետաքննությունը հայտնում է, որ ոստիկաններին սպանած անձանց անունները հայտնի են եւ նրանց դատելու են առանձին հոդվածներով, նշանակում է, որ մյուսներին կարող են ազատ արձակել:
Ինչո՞վ են զբաղվելու «Սասնա ծռերը» ազատության մեջ հայտնվելու դեպքում: Վարուժան Ավետիսյանն ու Ժիրայր Սեֆիլյանն օրերս համատեղ հոդված են գրել՝ հայտարարելով ընտրություններին մասնակցելու անիմաստության մասին: Նրանք գրում են, որ Հայաստանում իշխանափոխության կարելի է հասնել միայն ընդվզման եւ անհնազանդության միջոցով:
Հուլիսին «Սասնա ծռերը» բավականաչափ ժողովրդականություն էր ձեռք բերել՝ ընտրական պայքարին հաջողությամբ մասնակցելու համար: Օրինակ, բանտում գտնվող Արայիկ Խանդոյանը մասնակցել է իր գյուղի ղեկավարի ընտրություններին եւ քիչ ձայներ չի հավաքել: Ճիշտ է, դա բավարար չէր հաղթանակի համար: Շատերին դուր է գալիս արմատական կերպարը, սակայն խումբը հրաժարվել է մասնակցել ընտրություններին՝ հաշվարկելով բոլոր թեր և դեմ կողմերը:
Դժվար է գնահատել այդ որոշման ճիշտ լինել: Փաստ չէ, որ ընտրություններին մասնակցությունը խմբին հաղթանակ կբերի: Մյուս կողմից, հնարավոր է, նրանք օգտակար լինեն արմատական դաշտում, եթե հանկարծ երկրի համար լուրջ սպառնալիքներ ծագեն: