Գիտնականները պարզել են՝ ինչպես կառավարել հույզերը
LifeՔլիվլենդի համալսարանի գիտնականները մի քանի միջոց են առաջարկել հույզերը կառավարելու համար, հայտնում է
Բացասական հույզեր ապրելիս մեր մարմինը ձգվում է, շնչառությունն՝ արագանում, ուստի առաջին հերթին պետք է մի քանի անգամ դանդաղ ու խորը շունչ քաշել:
Գիտնականները խորհուրդ են տալիս պատկերացնել այն, ինչը մեզ օգնում է թուլանալ, ուրախություն ապրել, օրինակ՝ լողափ, որտեղ արեւ է եւ տաք քամի: Որքան հաջող եք երեւակայությունը գործի դնում, այնքան դրական եք գնահատում իրադրությունը:
Կարեւոր է նաեւ մարտահրավեր նետել այն մտքերին, որոնք նման բուռն ռեակիցա են առաջ բերել: Որպես կանոն՝ այն, ինչ հաճախ ստիպում է սուր արձագանքել, կարելի է ընկալել ավելի շահավետ կողմից, ինչը փոխում է մեր արձգանքը:
Փորձեք դրական բան գտնել: Կարելի է ազդել հուզական վիճակի վրա, եթե վախի, վիրավորանքի կամ հիասթափության փոխարեն կենտրոնանաք այն բանի որոնումների վրա, ինչից կարելի է դրական բան քաղել տվյալ իրավիճակում: