Պուերտո Ռիկոյի իշխանությունները քննադատել են Թրամփին փոթորկի զոհերի թվի վերաբերյալ կասկած հայտնելու համար
ԱշխարհՊուերտո Ռիկոյի իշխանությունները քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով չի համաձայնել այն տվյալների հետ, որ անցած տարի ԱՄՆ-ի հետ ասոցացված այդ կղզի պետությունում գրանցված փոթորիկների զոհերի թիվը հասել է մոտ 3 հազարի։ Այդ մասին գրում է ТАСС-ը։
Ավելի վաղ Թրամփը գրել է Twitter-ում, որ 3 հազար մարդ չի մահացել Պուերտո Ռիկոյում գրանցված երկու փոթորիկների հետևանքով։ ԱՄՆ նախագահը ենթադրություն է հայտնել, որ զոհերի թվի մասին սխալ տվյալների տարածման հետևում կանգնած են դեմոկրատները։
Թրամփի հայտարարությունից հետո Պուերտո Ռիկոյի նահանգապետ Ռիկարդո Ռոսելոն Facebook-ում տեսաուղերձ է տարածել, որտեղ հայտարարել է, որ աղետի զոհերի վերաբերյալ ոչ մի հարց չի կարող լինել։ Նրա խոսքով՝ փոթորիկների զոհերը և երկրի բնակիչները «արժանի չեն, որ նրանց ցավը կասկածի տակ դրվի»։
Ռոսելոն հաստատել է, որ «Մարիա» փոթորկի զոհերի թիվը կազմել է մոտ 3 հազար մարդ։