Հայերեն

ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը զարգացնում է էլեկտրամոբիլների ուղղությունը, ընդլայնում «Գրին Լիզինգ»-ի շրջանակը և չի վախենում մրցակցությունից

Քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ փակ բաժնետիրական ընկերությունն առաջինն է Հայաստանում սկսել էլեկտրամոբիլների ձեռքբերման լիզինգային ֆինանսավորումը։ Դա ընկերության «Գրին Լիզինգ» ենթաբրենդի չորս ուղղություններից մեկն է։ ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ի և հաճախորդների համար ենթաբրենդի շահավետության ու շուկայում ընկերության տեսլականի մասին «Արմենպրես»-ը զրուցեց ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանի հետ։

- ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո հունիսից սկսել է իրականացնել էլեկտրամոբիլների լիզինգի ծրագիր։ Ծրագրի իրականացման և էլեկտրամոբիլների (մասնավորապես, հասասրակակն փոխադրամիջոցների) շուկայի զարգացման ի՞նչ խոչընդոտներ և նախադրյալներ կան։

- «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո արդեն իրականացվել է էլեկտրամոբիլների ձեռքբերման երկու գործարք, որոնք վերաբերում են օգտագործված Nissan Leaf ավտոմեքենաներին։ Դրանք ներմուծվելու են ձախ ղեկով և լիցքավորվելու են ընդհանուր էլեկտրասուցման 220 վոլտ ցանցի վարդակից։ Մեր գործընկերը պատրաստվում է իրականացնել էլեկտրամոբիլների տեխնիկական, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման ծառայություններ, ինչը լիզինգի այս ոլորտի ամենամեծ ռիսկը զսպող գործիքն է։

Էլեկտրամոբիլների լիզինգի ոլորտում ոչ թե խոչընդոտներ կան, այլ շատ աշխատանք ունենք ոչ միայն մենք, այլև՝ ապագայում էլեկտրական տրանսպորտային միջոցների համար ենթակառուցվածքներ ստեղծող կառույցները, տրանսպորտի նախարարությունը, Երևանի քաղաքային և մարզային իշխանությունները։ Էլեկտրամոբիլ գնողի համար պետք է ստեղծվեն այն ենթակառուցվածքները, որոնք նրան թույլ կտան ստանալ այդ մեքենան գնելու գործարքին բնորոշ բոլոր առավելությունները։ Խոսքը, մասնավորապես, էլեկտրական լիցքավորման կայանների առկայության և խտության մասին է, որոնք, իմ պատկերացմամբ, պետք է լինեն գազալցակայաններին և բենզալցակայաններին կից, քանի որ դրանք արդեն իսկ ավելի պատրաստ կլինեն էլեկտրալիցքավորման ծառայությունների մատուցմանը, իսկ ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ն արդեն պատրաստ է լիցքավորման սարքերի լիզինգով տրամադրմանը։ Ընդ որում, ըստ միջազգային ստանդարտների, էլեկտրական լիցքավորման կայանները ճանապարհներին պետք է տեղադրված լինեն միմյանցից 60-100 կմ հեռավորության վրա։

Անձամբ ես էլեկտրամոբիլների շուկայի զարգացման շարժ տեսնում եմ, քանի որ Երևանի որոշ բիզնես-կենտրոնների կայանատեղիներում արդեն իսկ գործում են անվճար էլեկտրալիցքավորման կայաններ, դրանք տեղադրվել են քաղաքի նաև մի քանի այլ վայրերում։ Բացի այդ, մեր կազմակերպության հետ համագործակցող 11-12 ավտոդիլեր ընկերություններն իրենց տեսականիում ունեն 1-2 էլեկտրամոբիլ և հիբրիդային շարժիչով ավտոմեքենա։

Խնդիր է այն, որ այսօրվա մեր հաճախորդի պատկերացմամբ՝ էլեկտրամոբիլները թանկ արժեն, բայց նա նաև չի պատկերացնում, թե ինչի համար է վճարելու. երբ էլեկտրամոբիլների սպասարկման ծառայությունները լիարժեք գործեն, կարծում եմ, որ մեր հաճախորդը մեծ հաճույքով կգնի էլեկտրամոբիլ՝ հաշվի առնելով գնման լիզինգային շահավետ տարբերակը։ Էլեկտրամոբիլների կիրառման ընդլայնումը կարևոր է նաև զբոսաշրջության զարգացման համար։ Այնպես որ, կարծում եմ, որ շուտով ավտոմեքենաների լիզինգի մեր պորտֆելի գերակշիռ մասը բաժին կընկնի էլեկտրամոբիլներին։

ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը պատրաստ է աջակցել նաև էլեկտրական հասարակական տրանսպորտի ցանցի ներդրմանը։ Հանդիպել ենք մատակարար տարբեր ընկերությունների, մասնավորապես, Ռուսաստանի, Լեհաստանի, Բելառուսի, Վիետնամի ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հասարակական փոխադրամիջոցը (ավտոբուսներ, միկրոավտոբուսներ) միշտ եղել է մեր ֆինանսավորման առարկաների ցանկում, և եթե առաջանա էլեկտրական հասարակական փոխադրամիջոցների պահանջարկ, մենք մեր պրոդուկտը կկառուցենք դրան համապատասխան, տնտեսվարող սուբյեկտներին, քաղաքային և մարզային իշխանություններին ծառայությունը կմատուցենք այնպես, որ այն շահավետ լինի բոլոր կողմերի՝ ներառյալ տրանսպորտային ծառայություններից օգտվող սպառողի համար։

Քանի որ ներկայում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը շատ ակտիվ աշխատում են Երևանի նոր երթուղային ցանցի մշակման ուղղությամբ, կարծում եմ, այստեղ նույնպես ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ին կարող են օգտակար լինել քննարկումները՝ որպես ոլորտի հիմնական ֆինանսավորող և մատակարար ընկերությունների լայն շփումներ ունեցող սուբյեկտի։

- Լիզինգառուի համար ո՞ր ասպեկտներով է շահավետ «Գրին Լիզինգ» ենթաբրենդից օգտվելը։

- Առհասարակ, կարգախոսի հիմքում դրված է հենց այս տրամաբանությունը՝ «Շահավետ բոլոր իմաստներով»։ «Գրին Լիզինգ» ենթաբրենդի զարգացման նպատակով ընկերությունը դիմեց այնպիսի քայլերի, որ կարողանա ֆինասավորման ավելի մատչելի պայմաններ առաջարկել հաճախորդներին։ Դա էին թելադրում նաև այն միջազգային ֆինանսական հաստատությունները, որոնցից մենք ռեսուրս էինք ներգրավում։ Դրանք, այլոց համեմատ, մի փոքր էժան են, թեև այդ ռեսուրսների ներգրավման գործընթացը բավականանին աշխատատար է՝ ներառելով տեխնիկական աջակցությունը, խորհրդատվությունը, էներգաաուդիտը, գնահատումները։

Հաճախորդների համար «Գրին Լիզինգ»-ը շահավետ է տարեկան տոկոսադրույքի տեսանկյունից, քանի որ այն 1-1.5 տոկոսով ցածր է ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ի ստանդարտ ծրագրերի ֆինանսավորման տոկոսադրույքից։ Բացի այդ, ավելի երկար են ֆինանսավորման ժամկետները, քանի որ «Գրին Լիզինգ»-ով ձեռք են բերվում այն հիմնական միջոցները և սարքավորումները, որոնց ամորտիզացիոն կյանքն ավելի երկար է։ Թերևս դա է պատճառը, որ ենթաբրենդի ծառայություններից սկսել են օգտվել նաև կառուցապատող ընկերությունները, քանի որ, նոր կառուցվող շենքերի տանիքներին արևային պանելներ տեղադրելուց հետո նրանք մրցակցային առավելություն են ստանում ավելի բարձր գնով բնակարան առաջարկելու տեսանկյունից։

Պետք է նաև ուրախությամբ տեղեկացնեմ, որ օգոստոսի վերջին Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի հետ կնքված պայմանագրով գործարկել ենք «Գրին Լիզինգը՝ գումարի վերադարձով» ծրագիրը, որի շրջանակում «Գրին Լիզինգով» հիմնական միջոցների ֆինանսավորման ցանկացած գործարքի ժամանակ կարողանում ենք առաջարկել դրա գումարի 10 տոկոսի միանվագ վերադարձ (cashback) պայամանագրի կնքման պահին: Եվ վերադարձը կատարվում է դրամաշնորհի տեսքով, ինչը նշանակում է խրախուսել այն հաճախորդներին, որոնք նախընտրել են Կանաչ նախագիծը և ձեռք են բերել էներգախնայող սարքավորում կամ տրանսպորտային միջոց։ Սա ՎԶԵԲ-ի հետ 2016 թվականին հաջողությամբ իրականացված «Էներգոկրեդիտ» ծրագրի շարունակությունն է, և ակնկալում ենք, որ երկրորդ ծրագիրն էլ կընթանա նույնքան հաջող՝ մասնավորապես, առանց «վատ վարկերի»։

«Գրին Լիզինգ»-ի շրջանակում մենք նույնպես Գերմանա-հայկականաև հիմնադրամի ծրագրի և «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ»-ի միջոցներով իրականացնում ենք չգազիֆիկացված համայնքների ֆինանսավորումը. եթե սովորաբար մեր ընկերությունը 10-20 տոկոս կանխավճար է գանձում արևային կայանների և ջրատաքացուցիչների լիզինգի ժամանակ, ապա այս ծրագրի պարագայում կանխավճար չի գանձվում։

«Գրին Լիզինգ» ենթաբրենդի ծառայությունների կազմում իր ուրույն տեղն ունի անվճար էներգաաուդիտը, որը մյուս առավելությունն է. դրանով մենք ցանկացած տնտեսվարող սուբյեկտի կամ անհատի կարողանում ենք երկու բանկային օրվա ընթացքում թղթային կրիչով տրամադրել հաշվարկ, թե ինչ օգուտ ինքը կունենա Կանաչ նախագծից օգտվելու արդյունքում։ Ընդ որում, այս պարագայում մեր կարգախոսն է՝ «Փոխարինե՛ք Ձեր հոսանքի վճարումները լիզինգի վճարումներով» ։ Այսինքն՝ արևային կայան կամ ջրատաքացուցիչ տեղադրելուց հետո սուբյեկտը 5 կամ 7 տարի հոսանքի վճարումների փոխարեն վճարելու է լիզինգի տոկոսագումարները, իսկ ժամկետի ավարտից ունենալու է անվճար հոսանք կամ տաք ջուր։

- Ձեզ չի անհանգստացնում այն հանգամանքը, որ Հայաստանի շուկայում ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը մրցակիցներ չունի։

- Իհարկե, մենք կուզենայինք մրցակիցներ ունենալ։ Դա առաջխաղացման շատ լավ հնարավորություն կտար լիզինգատուին, լիզինգառուին և մատակարարներին։ Մրցակցությունն աճ է ենթադրում, նպաստում է, որ աշխատակիցները զարգացնեն մասնագիտական հմտությունները, շուկայում լինեն նույն ծառայության մի քանի առաջարկներ , և տնտեսվարողն ունենա ընտրելու հնրավորություն։

Մենք ողջունում ենք նոր խաղացողների մուտքը շուկա, պատրաստ ենք կիսվել փորձով և գիտելիքներով, միևնույն ժամանակ, չենք պատրաստվում զիջել մեր առաջատարի դիրքերը շուկայում։ Այսպես, 2018թ․ հունիսի վերջի ցուցանիշներով՝ ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը տիրապետում է Հայաստանի լիզինգի շուկայի մոտ 82 տոկոսին, 18 տոկոսն զբաղեցնում են լիզինգի ծառայություններ մատուցող 5 վարկային կազմակերպություններ և 11 բանկեր։ Մյուս կողմից՝ շուկայում մատուցվում են լիզինգային գործարքին նման, բայց դրան փոխարինող ծառայություններ, և հաճախորդը հաճախ շփոթության մեջ է ընկնում, որովհետև ներկայացվում է մի ծառայություն, վաճառվում՝ մյուսը։ Կոռեկտ լինելու համար կասեմ, որ ակնկալում եմ իսկական լիզինգային ծառայությունների մրցակցություն, որովհետև սա է հաճախորդի պահանջմունքը, և նա անպայման ուզում է տեսնել միջինժամկետ ու երկարաժամկետ ֆինանսավորում և կոնկրետ լիզինգի առարկայով ապահովված՝ առանց լրացուցիչ գրավների ու երաշխիքների գործարք, որը կարտացոլվի հարկային և ֆինանսական հաշվապահությունում և հնարավորություն կտա շատ ծախսեր արտացոլել ու դրանից ստանալ տնտեսական և ֆինանսական արդյունք։

Եվ, այնուամենայնիվ, ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ի կողմից մատուցվող ոչ ֆինանսական՝ ապահովագրական, բանակցային, մաքսային, տրանսպորտային և այլ ծառայություններ ներառող փաթեթային լուծումն է մեզ դարձնում շուկայի բացարձակ առաջատար։

Բարեբախտաբար, այս ոլորտում էլ արդեն կան որոշակի տեղաշարժեր, հաճախորդներն իրենք են թելադրում, որ շուկայում լինեն նման ծառայություններ մատուցող մի քանի սուբյեկտներ, իսկ մենք պատրաստակամ ենք նմանատիպ ծառայություններ մատուցելու գործում օգտակար լինել մեր գործընկերներին։ Այսպես, մեր ընկերությունը 2018թ. հունվարի 1-ից զարգացնում է նոր՝ նախագծերի համաֆինանսավորման ուղղությունը, և այստեղ համագործակցում ենք տարբեր ֆինանսական կառույցների հետ. այն դեպքում, երբ ֆինանսական կառույցը չունի իր գործիքակազմում լիզինգային ծառայություն, ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ն առաջարկում է կատարել տվյալ նախագծի լիզինգավորման մասը։ Այդպիսով, ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը, լինելով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» ֆինանսական խմբի անդամ, ֆինանսավորում է և՛ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի, և՛ այլ ֆինանսական հաստատությունների պորտֆելները։ Դա նպաստում է հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման դիվերսիֆիկացմանը՝ ապահովելով այս կամ այն մասնագիտացված ծառայությունը մատուցող սուբյեկտի ընտրության հնարավորություն։

Արշակ Կարապետյանի հեռացումը թուլացրեց սահմանային կառավարման համակարգը և բացեց դուռը հակառակորդի առաջխաղացման համար. ՀՃՇ անդամ Աննա Ղուկասյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, համայնքապետի թեկնածու Արման Ավետիսյանը քվեարկեցՍպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին. Գոհար ՄելոյանըԱյսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալ
Ամենադիտված