Վանաձորում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը
ՍպորտՄրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան 59, 71, 80, 98 կգ քաշային մարզիկները։ 59 քաշային կարգում լավագույն եռյակը ձևավորվեց այսպես՝ Գևորգ Ղարիբյան՝ ոսկի, Վազգեն Խաչատրյան՝ արծաթ և բրոնզե մեդալակիրներ՝ Արմեն Մելիքյան, Տարոն Դումոյան։
71 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի եղբայրը՝ Ռաֆայել Ալեքսանյանը։ Երկրորդ տեղում Տիգրան Թորոսյանն է, իսկ եռյակը եզրափակում են Հայկ Արշակյանը և Գևորգ Դոխոլյանը։
80 կգ քաշային կարգում ոսկին նվաճեց Սարգիս Քոչարյանը, նրան հաջորդեցին Ռաֆիկ Մանուկյանը, Կորյուն Ամիրյանը, Ռուբեն Ղարիբյանը։
98 կգ քաշային կարգում եզրափակչում հաղթեց Վաղարշակ Մինասյանը, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին Կարեն Աբգարյանը և Գրիգոր Գրիգորյանը։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 29-ին և կեզրափակվի 30-ին։ Այս տարի առաջնությանը մասնակցում է ավելի քան 70 մարզիկ։